Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի այնպիսի մաստեր կլաս է ցույց տվել, որ նախկինները զարմացել են


Երկրորդ նախագահ Ռոբերբ Քոչարյանն իր ասուլիսում անդրադարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը ՀՀ կառավարությանը նվիրաբերելու գործարքին։
«Դա այն կոմբինատն է, որը իմ հետ է կապվում, որի հետ երբևիցե որևէ կապ չեմ ունեցել։ Հիմա ո՞վ փայ մտավ։ Նայեք ով փայ մտավ և ում հետ փայ մտավ։ Երևի Հայաստանի պատմության մեջ ամենից մութ գործարքն է՝ անհասկանալի տրամաբանությամբ։ Չես հասկանում՝ թե ինչո՞ւ ինչ-որ նվիրաբերություն է արվում և այդ կառավարումը փոխանցվում է վարչապետի աշխատակազմին։ Աբսուրդ է։ Պետական բաժնեմասերը պետք է կառավարվեն ֆինանսների նախարարության կողմից։ Ի՞նչ մասնագիտական հմտություն ունի վարչապետի աշխատակազմը՝ նման գործառույթ իրականացնելու համար։ Սա ուղղակի փայ մտնել է Հայաստանի ամենից խոշոր, ամենից գրավիչ ակտիվի կառավարման մեջ՝ ֆինանսական հոսքերը վերահսկելու համար։ Սա կոռուպցիայի դրսևորումների առումով բարձրագույն պիլոտաժ է, լկտիության հասնող»,- նշել է նա։
Ինչպես հայտնի է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մի մասը Հայաստանի կառավարությանը նվիրատվություն հանձնելու գործարքը կայացել է նախորդ շաբաթ ։ Սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» ընկերությունը, որը, ինչպես հետո պարզվեց «Գեոպրոմայնինգ Արմենիա» ընկերության դուստր ձեռնարկությունն է, ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, այնուհետև իր բաժնեմասի 25 տոկոսը նվիրաբերել կառավարությանը, ավելի կոնկրետ Վարչապետի աշխատակազմին։ Արդյունքում Վարչապետի աշխատակազմը դարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսի տնօրինողը։
Հավելյալ նշենք, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությանն է պատկանում նաև Սոթքի ոսկու հանքավայրը, որի մեծ մասը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի թղթի ստորագրումից հետո անցավ Ադրբեջանին։
«Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն, որի անունը հիշատակված է կառավարության հաղորդագրության մեջ, ռուս մեծահարուստ գործարար է։ Նա երկար տարիներ ռուսական պետական նավթային «Ռոսնեֆտ» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Սեչինի խորհրդականն է եղել, գլխավորել է «Ռոսնեֆտ»-ի արտասահմանյան ակտիվների կառավարմամբ զբաղվող դուստր ձեռնարկություններից մեկը, մի քանի անգամ հայտնվել է Forbes ամսագրի միլիարդատերերի ցանկում։
Ըստ համացանցում և ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների՝ ռուս միլիարդատերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոս բաժնեմասի համար վճարել է ընդամենը 68 միլիոն դոլար, որի 25 տոկոսը (17 միլիոն դոլար արժեքով) նվիրել է ՀՀ կառավարությանը։ Թե ինչու պետք է ռուսական պետական նավթային ընկերության, պորտալարով կապված, Կրեմլին սպսարկող հետ ռուս մեծահարուստ Ռոման Տրոցենկոն նման նվեր մատուցեր Նիկոլ Փաշինյանին, հայտնի չէ։ Մնում է ընդամենը ենթադրել՝ դատելով հատկապես վճարված գնից և այն հանգամանքից, որ վաճառքի մանրամասները պաշտոնապես չեն հրապարակվել։ Հայաստանի ընդերքի տնօրինման հարցում Նիկոլ Փաշինյանը Կրեմլի հետ համատեղ իսկապես մութ գործարքի գնացել ՝սա ակնհայտ է։ Քոչարյանի անկեղծ զայրույթը, թե հիմա տեսեք՝ ով ում հետ է գործարքի գնում, այս դեպքում առավել քան տեղին է, որովհետև տարիներ շարունակ նրան հանրային և քաղաքական հայտնի շրջանակները մեղադրել են ազգային հարստությունը Ռուսաստանին հանձնելու մեջ։ Սա այն դեպքում, երբ գույքի պարտքի դիմաց բարտերային միջպետական պայմանագրով ժամանակին ռուսական կողմը Հայաստանից ստացավ չաշխատող ձեռնարկություններ, որոնք այդ պահին տնտեսությանը օգուտ չէին տալիս և ներդրումային տեսանկյունից գրավիչ չէին։ Սակայն Ռոբերտ Քոչարյանին առ այսօր ներկա իշխանությանը հարող  քաղաքական շրջանակները չեն ներում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կարելի է ասել ջրի գնով կրեմլյան օլիգարխին է հանձնել Հայաստանի ամենագրավիչ և ամենախոշր հանքային ընկերությունը, որն այս պահին լիարժեք աշխատում և հարկեր է վճարում պետությանը։

Ըստ էության՝  Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի այնպիսի մաստեր կլաս է ցույց տվել, որ անգամ նախկիններն են զարմացել։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2814 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am