Իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է,որ եղել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, որտեղ այցելել է երեկվա դեպքերի ահազանգերի կապակցությամբ, մասնավորապես Արայիկ Խանդոյանին և Արեգ Կյուրեղյանին տեսակցելու նպատակով:Նրա չի հաջողվել տեսակցել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, քանի որ թույլ չեն տվել,սակայն պաշտոնական հաստատում է ստացել, որ նրանց նկատմամբ բռնություններ են իրականացվել։ «Նուբարաշեն ՔԿՀ-ում բռնությունների վերաբերյալ պաշտոնական հաստատում ստացա, որովհոտև ՔԿՀ-ի ներկայացուցիչները ինձ հավաստիացրին, որ բռնությունների, ավելի ճիշտ Խանդոյանի և Կյուրեղյանի, մասնավորապես նրանց մասին է խոսքը, մարմինների վրա բոլոր վնասվածքներն արձանագրվել են։ Ավելին, այդ վնասվածքների մասին արձանագրություններն ուղարկվել են դատախազություն և նախաքննություն իրականացնող մարմին, ենթադրվում է, որ դատարանը նույնպես դրա մասին կտեղեկանա։ Բռնությունների փաստը պաշտոնապես արձանագրված է և ընթացք է տրված».- նշում է Նիկոլ Փաշինյանը։
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը