Անհապաղ քրեական վարույթ՝ կալանավորներին բռնության ենթարկելու համար

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից: Ստացված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ: Առանձնազրույցներ են ունեցել Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և Գագիկ Եղիազարյանի հետ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրականացվել է նշված անձանց մարմնի արտաքին զննություն: Արեգ Կյուրեղյանը և Սմբատ Բարսեղյանը հրաժարվել են առանձնազրույց ունենալուց, սակայն նրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերը ենթարկվել են մանրամասն ուսումնասիրության: Մխիթար Ավետիսյանի պնդմամբ, ինքը բժշկական օգնության չի դիմել: Արայիկ Խանդոյանի պնդմամբ՝ ինքն օգտագործել է իր մոտ եղած դեղամիջոցները, իսկ Գագիկ Եղիազարյանին ՔԿՀ-ի կողմից տրամադրվել է ցավազրկող դեղամիջոց: Արտաքին զննության արդյունքներով՝ 1. Արայիկ Խանդոյանի մոտ արձանագրվել է ստորին վերջույթների զույգ ծնկան հոդերի դրսային հատվածներում թվով երկու (յուրանքաչյուր վերջույթում՝ մեկական) գծային քերծվածքներ՝ մոտ 1-2 սմ. երկարությամբ, կարմրավուն երանգով. 2. Մխիթար Ավետիսյանի մոտ արձանագրվել են աջ թիակի վերին հատվածում՝ ուսագոտու հարևանությամբ մոտ 12սմ. երկարությամբ և մոտ 4 սմ. լայնությամբ քերծվածք, ձախ թիակի դրսային եզրին՝ մոտ 6սմ. երկարությամբ և մոտ 4 սմ. լայնությամբ քերծվածք, ձախ արմնկային հոդի այտուց, արմնկային հոդի դրսային հատվածում մոտ 4սմ. երկարությամբ և մոտ 3սմ. լայնությամբ քերծվածք, 3. Գագիկ Եղիազարյանի մոտ արձանագրվել են վերին շրթունքի աջ անկյունային, ներսային հատվածում լորձաթաղանթի վնասվածք՝ կապտավուն երանգով, իսկ ստորին շրթունքի աջ, անկյունային հատվածում լորձաթաղանթի վնասվածք՝ մոտ 1 սմ. տրամագծով՝ կարմրավուն երանգով, ձախ արմնկային հոդի շրջանում՝ կողմնային մակերեսին մոտ 2սմ. մակերեսով քերծվածք՝ կարմրավուն երանգով, թիկունքի շրջանում՝ 4-րդ և 5-րդ կրծքային ողերի մակարդակում, ողնաշարի ուղղությամբ քերծվածք՝ մոտ 2սմ. երկարությամբ և մոտ 1սմ. լայնությամբ՝ կարմրավուն երանգով. Առանձնազրույցների ընթացքում կալանավորված անձինք տեղեկացրել են, որ ֆիզիկական ուժի կիրառման հետքերը Ոստիկանության ծառայողների կողմից գործադրված բռնությունների հետևանք են: Մանրամասն ուսումնասիրվել և արձանագրվել են նաև նշված անձանց մարմնական զննության ենթարկելու վերաբերյալ ՔԿՀ-ում առկա արձանագրությունները: Նշված բոլոր տեղեկությունները պարունակում են հանցագործության առերևույթ հատկանիշներ, որոնց հիման վրա պետք է անհապաղ նախաձեռնվի քրեական դատավարության օրենսրքով նախատեսված ընթացակարգ: Ձեռք բերված բոլոր տվյալները սահմանված կարգով ամփոփվել են և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակներում դրանք ստուգելու, անհրաժեշտ իրավական գնահատական տալու հարցը լուծելու նպատակով:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

դիտվել է 14 անգամ
Լրահոս
13-ամյա աղջկա մարմինը հայտնաբերվել է Փամբակ գետում՝ դեպքի վայրից շուրջ 550 հեռավորության վրա #ՈՒՂԻՂ․ Պլանը կա․ ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում․ Սուրեն Սուրենյանց (video) Շատ մտահոգիչ տեղեկություններ են հասել․ Ի՞նչ է կատարվում Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Շտապ. Ադրբեջանի քարտեզում արդեն ներառված են Սյունիքը, Վայոց ձորը․․․ (video) «Հիվանդանոցից նոր էի դուրս եկել, երբ գազազած հարձակվեցին իմ վրա ու կեղծ գործ կարեցին»․ Սամվելյան (video) Չասե՛ք սուտ Է, հենց հիմա մեջբերում եմ փաստեր՝ 300 հազար ադրբեջանցիների գալու մասին․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հայ կանայք մեկնում են Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արաբկիրի թաղապետն ամուսնացել է. հարսանիքին կարճ ժամանակով ներկա է եղել Փաշինյանը. Armlur.am 50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների Ահա և վերջ... Պետք չէ հիստերիայի մեջ ընկնել, պետք է մտածել. Սոլովյովը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին (video) Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ 8–րդ օրն է՝ Փամբակ գետում նույն թափով որոնում են 13–ամյա աղջկան Օրավարձով աշխատողներ են եղել, գնում էին բերքահավաքի. մանրամասներ Արտենիի ողբերգական վթարից Կոտրել են Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը. այնտեղ հայտնվել են «Մոսկվան այրվելու է» գրառումն ու Ուկրաինայի զինված ուժերին նվիրատվություն անելու հղումներ Եթե Փաշինյանը գնա դեպի Ալիև, պատկերացնու՞մ եք՝ ինչ սարսափելի վիճակում ենք լինելու․ քաղաքացիներ (video) Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, էս ինչ խայտառակ ընտրություններ էին․հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am