ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում քննարկվում է փաստաբանների խուզարկության հարցը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Աշխատանքներ են տարվում, այդ առումով պարզաբանումներ պահանջվել են դատական դեպարտամենտից, ինչն օրենքով պարտավոր ենք անել՝ կապված «զննություն», «խուզարկություն» հասկացությունների հետ։ Մի բան հստակ է՝ անձական խուզարկության ենթարկել փաստաբանին անմիջականորեն պարտականությունները կատարելիս՝ անթույլատրելի է։ Ամբողջ խնդիրն է, փաստաբանները նույնպես նշում են՝ որն է զննության, խուզարկության տարբերակումը։ Ինձ համար խորքային խնդիրն այն է, որ այս պրակտիկայի արդյունքում, որն անպայման պետք է պարզվի, ի վերջո, խախտվում են վստահորդների իրավունքները՝ անձը զրկվում է իրավաբանական օգնության իրավունքից, դատական նիստերը հետաձգվում են, անձն ավելի շատ է կալանքի տակ մնում»,- ասաց Արման Թաթոյանը։
Ինչպես ասաց՝ օրենքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում քննարկման գործընթացն ավարտելուց հետո քայլեր կձեռնարկվեն։ «Օրենքը պահանջում է քննարկման ընթացակարգի արդյունքում տալ գնահատական: Նաև անթույլատրելի եմ համարում խտրականության որևէ դրսևորում, դրա համար գնահատական կտանք քննարկման արդյունքից հետո»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը։
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը