Կենտրոնական բանկն ուսումնասիրում է կարկուտից տուժած գյուղացիների վարկային գործերը՝ մայր գումարի մարման հետաձգման ժամանակահատվածը որոշելու համար: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ավելացնելով, որ հողի հարկի, ջրի վարձի հարցն էլ ուսումնասիրվում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում և կառավարությունում:
«Մինչև ապահովագրական համակարգը չլինի, չեն կարող փոխհատուցել։ Այդքան միջոց չկա, որ փոխհատուցվի բուն հասցված վնասը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ միայն ապահովագրական համակարգի ներդրումով կարող ենք խոսել փոխհատուցման և ավելի ապահովված գյուղացիական տնտեսության մասին։
«2018թ. սկսելու ենք պիլոտային ծրագիրը։ Երեք տարի է տրված։ Փորձելու ենք ավելի արագ անել»,- հավելեց Իգնատի Առաքելյանը։
Իգնատի Առաքելյանը նշեց, որ գյուղատնտեսությունում բնակլիմայական վնասները 5 տոկոսից ցածր են, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում ապահովագրական համակարգ ներդնելու համար: «Ապահովագրական ընկերությունների համար դա կլինի հետաքրքիր, քանի որ վնասի տոկոսն այնքան բարձր չէ: Լուծումը ապահովագրական համակարգն է, ուրիշ լուծում չկա»:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը