ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով ծիրանի մթերման գնին, գյուղացիների բողոքին, ասաց, որ այսօր շուկայական հարաբերություններ են: «Կան բազմաթիվ տնտեսություններ, որոնք արտադրում են ծիրանը, շուկան է այսօր որոշում գինը, մենք չենք կարող կոորդինացնել գինը, իսկ այլ բողոքների պարագայում կան արդեն այլ գերատեսչություններ, որտեղ կարելի է դիմել, եթե կա հստակ խախտում որևէ օրենքի»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ դժգոհություններ կան, թե ընկերությունները համաձայնության արդյունքում արհեստականորեն գցում են գինը, գյուղատնտեսության նախարարն արձագանքեց՝ դրա համար գոյություն ունի Հակամրցակցային կոմիտե։
«Կոմիտեն է հաստատում, թե որ ընկերությունն է համարվում գերիշխող դիրք ունեցող։ Դա իրենց գործառույթն է։ Իմ կարծիքով՝ շուկայում անցյալ տարի նույնն է եղել՝ գինը բարձրից նվազել է։ Երբ բերքը շատ է, գինը պետք է իջնի։ Ես չեմ կարծում՝ բերքը քիչ լիներ, գինն այդքան կնվազեր՝ մեկ։ Երկրորդը՝ բնակլիմայական միջամտություն ունեցանք, որովհետև սեզոնն ուշ եկավ, և մենք ընկանք էժան ժամանակահատված, երբ մեր հիմնական շուկայում արդեն գինը ցածր է։ Շուկան է որոշում գինը»,- պարզաբնաեց նա:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը