Անորակ զենքը գնել են ոչ թե նախկինների, այլ Նիկոլ Փաշինյանի ժամանակ

Հրապարակը գրում է. Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ պաշտպանության ոլորտում աղմկոտ չարաշահումներ եւ կոռուպցիոն գործարքներ են բացահայտվել: Նախ եղավ ԱԱԾ հաղորդագրությունը եւ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի կալանավորումը, իսկ նախօրեին խուզարկեցին, ապա ձերբակալեցին Նիկոլ Փաշինյանի նշանակած պաշտպանության նախկին նախարարին` Դավիթ Տոնոյանին։ Ձերբակալվեց նաեւ մեկ անգամ կալանավորված, ապա ազատ արձակված զենքի մատակարար ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։ ԱԱԾ էր հրավիրվել նաեւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։


Ձերբակալությունները կապված են անորակ հրթիռների ձեռքբերման հետ։ Օրերս ԱԱԾ-ն հաղորդեց, որ դեռ 2011-ին մատակարար ընկերություններից մեկը ներմուծել է հրթիռներ, որոնք ժամկետանց են եղել, եւ որոնց համար պետբյուջեից վճարվել է 4,7 միլիոն դոլար։ Այս հրթիռները 44-օրյա պատերազմում հնարավոր չի եղել կիրառել՝ հաղորդել էր ԱԱԾ-ն ու հավելել, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի օգտագործվել եւ դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել։ ԱԱԾ-ի տարածած «լղոզված» հաղորդագրությունում չկար խոսք այն մասին, որ չնայած 2011-ին մատակարար ընկերություններից մեկը ներմուծել է հրթիռները, սակայն գնման գործընթացը տեղի է ունեցել 2018 թվականի աշնանը, երբ Հայաստանում տեղի էր ունեցել հեղափոխություն, եւ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն էր, իսկ Պնախարարը՝ նրա կողմից նշանակված Դավիթ Տոնոյանը։ Փոխարենը հրթիռները կապել էին 44-օրյա պատերազմի հետ, որ տպավորություն ստեղծվի, թե այդ պատճառով ենք պարտվել, եւ պարտության մեղավորը  նախկիններն են` նրանք են 2011-ին անորակ զենք գնել եւ այլն։ Ի դեպ, երեկ ԱԱԾ-ն նաեւ քաղաքական տեքստ էր տարածել` հոխորտալով, թե ԱԱԾ-ն «անհանդուրժողական ու հետեւողական պայքար է տանելու պետականության հիմքերը թուլացրած»-ների նկատմամբ։

Իշխանության ներսից ստացվող տեղեկատվությունն ասում էր, որ ամեն ինչ անելու են պարտության մեղքը Նիկոլ Փաշինյանից հեռացնելու եւ նախկինների կամ գոնե այսօր արդեն պաշտոնաթող պաշտոնյաների վրա բարդելու համար: Դրա համար շոշափվում են Սեյրան Օհանյանի, Օնիկ Գասպարյանի, Դավիթ Տոնոյանի եւ այլ անձանց անունները: Ահա ինչու շեշտվում է 2011-ը, երբ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Սեյրան Օհանյանը, որն այժմ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարն է: Վերջինս «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ այս քրեական գործի շրջանակներում իրեն հարցաքննել են, բայց այդ հրթիռների 70 տոկոսը ոչ թե իր պաշտոնավարման տարիներին է գնվել ՊՆ-ի կողմից, այլ հեղափոխությունից հետո՝ Փաշինյանի կառավարման առաջին տարիներին: Իսկ ինքը ժամանակին այդ զենքն ի պահ է վերցրել նախարարությունում, մինչեւ կորոշվի դրա հետ կապված հետագա անելիքը:

Հիշեցնենք․ ՀՀ ԶՈՒ-ն մատակարար Դավիթ Գալստյանի հետ 2010-2018թթ․ կնքել է զենք-զինամթերքի մատակարարման պայմանագրեր, որոնք այդպես էլ չեն իրականացվել մինչեւ 2018թ․ հեղափոխությունը։ 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն առաջիններից էր, ով մինչ աղմկահարույց ձերբակալությունները ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում հայտարարեց, որ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը մանիպուլյատիվ է, քանի որ գործարքն իրականում կնքվել է 2018-ի աշնանը։ «2011-ին Հայաստանին է ներկայացվել հրթիռների քանակություն, որը համապատասխան ընթացակարգերով ստուգվել է։ Պարզ է դարձել, որ դրանց մի մեծ մասը չի համապատասխանում այն պահանջներին, որոնք դրված են, եւ, բնականաբար, չեն գնվել եւ սպառազինություն չեն ներգրավվել։

Ի՞նչ է նշանակում՝ ի պահ տրված, քանի որ խոսք է գնում հրթիռի մասին, եւ հրթիռը չես կարող տանել եւ ինչ-որ տեղ դնել, որքան ես եմ տեղյակ, մատակարարողը խնդրել է, որպեսզի որոշակի ժամանակ ի պահ հանձնվի, այսինքն` համապատասխան պահեստներում պահվի, մինչեւ որ նա հնարավորություն ունենա դա վաճառել մեկ այլ երկրի եւ այդ ընթացքում հնարավորություն ունենա բերել այն չափանիշների հրթիռներ, որոնք մեզ համար ընդունելի են։ Այսինքն՝ այն հրթիռները, որոնք չեն ընդունվել սպառազինություն, պահվել են համապատասխան վայրերում, որպեսզի անվտանգության մասով խնդիրներ չառաջացնեն։ Հրթիռը սովորական ապրանք չէ, որի համար կարող էին ինչ-որ տարածք վարձել եւ այնտեղ պահել, դա ունի ապահովման, պահպանության հաստատված ռեժիմ, չափանիշներ, եւ այս տեսանկյունից ՀՀ-ի համար վտանգավոր էր, որ դա հենց այնպես պահվեր մեկ այլ վայրում։ Սակայն դրա համար գումար չի վճարվել»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Տ․ Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է պատերազմի մեկամյա տարելիցի խորհրդանշական օրերին օգտագործել այս թեման՝ իբրեւ թե ցույց տալուն, որ նախկինների ժամանակ եղել է կոռուպցիա, բանակի թալան, եւ դա է անուղղակի ձեւով ազդել պատերազմի ելքի վրա։

«Բայց պաշտոնատար տարբեր անձանց հայտարարություններից պարզ է դառնում, որ իրականում այդ հրթիռները գնվել են 2018-ին, երբ Հայաստանում տեղի են ունեցել հայտնի իրադարձություններ, եւ իշխանությունը փոխվել էր, իշխանության էին եկել Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը, որոնք  բավականին կասկածելի պայմաններում այդ հրթիռները վերցրել են սպառազինության կազմ, ընդ որում՝ որքան ես եմ հասկանում, վերցրել են շատ ավելի թանկ գնով, քան դրանից 7 տարի առաջ»,- ասում է Տիգրան Աբրահամյանը: «Արդեն իսկ պարզ է՝  իշխանությունը, որն ուզում էր անընդհատ մեծ թվեր վերագրել նախկիններին` տարբեր սպառազինությունների գնումների հետ կապված, պատերազմից 1-2 տարի առաջ գնել է զինատեսակ, որոնք կամ որեւէ ձեւով կիրառության չեն մտել ռազմական գործողությունների ժամանակ, օրինակ ՍՈՒ-երը, որոնք եղել են առանց զինամթերքի, կամ հակաօդային  պաշտպանության միջոցները, որոնք, ըստ լուրերի, մինչեւ 30 մլն դոլար են եղել եւ Հորդանանից են ձեռք բերվել։ Դրանք ժամանակին չեն արդիականացվել, եւ հնարավորություն չի եղել ամբողջական կիրառել պատերազմական գործողություններում: Եվ երրորդ հանգամանքը. արդեն պարզ է դառնում, որ իշխանափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գնել է հրթիռներ, վճարել է բավականին մեծ գումարներ մի ապրանքի համար, որը դրանից 7 տարի առաջ համապատասխան ընթացակարգերով չափանիշներին չի բավարարել եւ սպառազինություն չի վերցվել»։
 

 

դիտվել է 504 անգամ
Լրահոս
Քույրս զոհվել է, դիրքը չի զիջել, այսօր ադրբեջանցիներն առանց կրակոցի առաջ են գալիս․ ակցիա ՊՆ-ի մոտ (video) Ադրբեջանցիներն իրենց ներխուժած դիրքերն օգտագործելու են հետագա հարձակման համար․․․ ակցիա ՊՆ-ի դիմաց (video) «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Դուք խաբու՛մ եք․ ադրբեջանական ուժերն առաջխաղացում են ունեցել ու մտել ամբողջությամբ մեր տարածք (video) Թրամփը «բարիացել» է Ավստրալիան հրթիռներ և հետախուզական ինքնաթիռ կուղարկի ԱՄԷ՝ իրանական գրոհներից պաշտպանվելու համար Արաղչին հայտարարել է, որ ամերիկյան HIMARS համակարգերը թիրախ կդառնան Իրանի համար ժողովուրդը՝ արդեն մունաթի մատերիալ (video) #ՈՒՂԻՂ․ Բողոքի ակցիա ՊՆ-ի դիմաց․ Սուրեն Պապիկյանից բացատրություն են պահանջում (video) Երևանում հայտնի խաղասրահից ոստիկանություն են տեղափոխվել 13 քաղաքացի Պատերազմը չի ավարտվի․ ինչ մանրամասներ են հայտնի դարձել Պուտին-Թրամփ հեռախոսազանգից (video) Թրամփ․ Իրանի դեմ պատերազմը կարող է շուտով ավարտվել Գագիկ Ծառուկյանը՝ իր նկատմամբ սպասվող հնարավոր ճնշումների մասին (video) Թույլ չենք տա՝ տարածաշրջանից դուրս գա ոչ մի լիտր նավթ, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները շարունակվեն Արտաշատում պարեկները զինծառայողների մոտից հայտնաբերել են Իրանում արձագանքել են Թրամփի հայտարարությանը Թրամփ․ Վենսը «պակաս ոգևորված» էր Արշակ Սրբազանի գործը կքննի դատավոր Գևորգ Մանուկյանը Ծեծկռտուք՝ Երևանում․ ավտոմեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ և հարվածներ են հասցրել իրար Թուրքիայում լավ գիտեն, որ եթե Թեհրանը խաղից դուրս գա, ապա Իսրայելն իրենց ուղղությամբ է կենտրոնանալու Թրամփը կոչ է արել առևտրային նավերին «քաջություն ցուցաբերել» Թեհրանը պատրաստ է Մերձավոր Արեւելքում հակամարտության դեէսկալացիային․ Փեզեշքիանը՝ Էրդողանին Փոփոխություններ դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանումների գործընթացում. «Փաստ» Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ մանրամասներ Լիբանանում Իսրայելի հարվածներից 80 երեխա է զոհվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am