Էրդողանի պատասխանը Պուտինի հետ ծանր հանդիպմանը. Նա գնում է Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնակցելու է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացմանը։ Այդ մասին «Haber Global»-ի հետ հարցազրույցում ասել է Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Օդանավակայանը Ադրբեջանը սկսել է կառուցել ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո։ Շինարարությանը մասնակցում են թուրքական ընկերություններ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև գալիք ձմեռը։ Այս ամսվա սկզբին կատարվել են առաջին փորձնական թռիչքները։

Այս տեղեկատվության սփռումն, իհարկե, ուշագրավ է հատկապես այնքանով, որքանով դա դուրս է գալիս Պուտին-Էրդողան բանակցություններից ժամեր անց: Էրդողանն իր գործողություններով է ցանկանում ցույց տալ, թե ով է «տերը» Ադրբեջանում՝ «հայերից ազատագրված» տարածքներում:

Նշանակում է, երեկ Սոչիում ռուս-թուրքական բանակցությունները բավական ծանր են եղել: Դա վկայում է նաև այն փաստը, որ երեկ բանակցություններից հետո Պուտինն ու Էրդողանը դուրս չեկան մամուլի առջև, հանդես չեկան որևէ հայտարարությամբ, ավելին, թեև նախօրոք հենց Էրդողանի մակարդակով ասվել էր, որ կարևոր որոշումներ ընդունվելու Սոչիում՝ ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում՝ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ:

Սոչիում գրեթե երեք ժամ տևած ռուս-թուրքական բանակցություններում առայժմ հայտնի է, որ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում էին ոչ միայն երկկողմ հարաբերություններին, Սիրիային վերաբերող հարցեր, այլև հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ճանապարհելիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, թե բանակցությունները շատ արդյունավետ էին և բովանդակալից:

Այցից առաջ Էրդողանը հրապարակավ նշել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը՝ ընդգծելով, որ առաջընթացի համար Հայաստանը պետք է տեսանելի քայլեր ձեռնարկի «Զանգեզուրյան միջանցքի» բացման ուղղությամբ։ Ընդունելով հյուրին՝ Ռուսաստանի նախագահն, ի դեպ, չի արտաբերել Լեռնային Ղարաբաղի անունը։ Խոսելով Աղդամում տեղակայված, հրադադարի պահպանմանը հետևող ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի մասին՝ մասնավորապես, Վլադիմիր Պուտինն այն ներկայացրել է որպես կենտրոն, որը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանին։ «Արդյունավետ գործում է կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը՝ հայ-ադրբեջանական սահմանին», - ասել է Պուտինը։ Նա Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե այդ կենտրոնի ակտիվ գործունեությունը կայունության և հակամարտող կողմերի հնարավոր հաշտեցման լրջագույն երաշխիք է:

Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը սկսելիս Ռուսաստանի նախագահն ընդգծել էր, թե երկկողմ բանակցությունները երբեմն բարդ են անցնում, սակայն միշտ հաջողվում է դրական լուծումներ գտնել։ «Բանակցությունները հեշտ չեն լինելու, բայց հաստատ՝ դրական արդյունքով։ Կառույցները սովորել են գտնել փոխզիջումային տարբերակներ», - ասել է Պուտինը։

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական բազմաբովանդակ հարաբերություններին, ապա ըստ Պուտինի՝ դրանք ակտիվ զարգանում են: Պուտինը նշել է, որ ռուս-թուրքական բազմաբովանդակ հարաբերություններն ակտիվ զարգանում են՝ չնայած համավարակի։ Այսպես՝ ռուսական ներդրումները թուրքական տնտեսությունում այսօր կազմում են շուրջ վեցուկես միլիարդ դոլար, երկու երկրները հավակնոտ մի շարք համատեղ ծրագրեր են իրականացնում՝ «Ակկույու» ատոմակայանի կառուցումը, որի առաջին բլոկը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, կսկսի գործել արդեն եկող տարի, «Թուրքական հոսք» գազատարը, որին Պուտինն էր հատուկ անդրադարձել։

Թուրքիայի նախագահը բանակցություններին կարևորել է նաև համագործակցությունը միջազգային ասպարեզում՝ շեշտելով, թե խաղաղությունը Սիրիայում կախված է Ռուսաստանից և Թուրքիայից։ Բանակցությունները դեմ առ դեմ ձևաչափով էին, բացի նախագահներից ներկա էին միայն թարգմանիչները։ Բանակցություններից հետո էլ երկու երկրների ղեկավարները պետք շարունակել են շփումը աշխատանքային ճաշի ժամանակ։ Բանակցությունների հիմնական հարցը, ըստ պաշտոնյաների, սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակն է, որի շուրջ Անկարան ու Մոսկվան լուրջ տարաձայնություններ ունեն։

Bloomberg-ը երեկ հայտնել, թե Էրդողանը մտադիր է Վլադիմիր Պուտինից օգնություն խնդրել՝ Սիրիայում քրդական ինքնապաշտպանական ջոկատներին մեկուսացնելու համար։ Ըստ այդ աղբյուրների՝ Անկարան պահանջում է Կրեմլից՝ կյանքի կոչել տարիներ առաջ՝ դեռ 2019-ին, ձեռք բերված ռուս-թուրքական գործարքը, որի համաձայն քուրդ զինյալները պետք է հեռանան Թուրքիայի հետ սահմանակից Մանբիջ և Թել Ռիֆյաթ քաղաքներից, գրել է Bloomberg-ը։

Այն, որ կողմերը տարաձայնություններ ունեն, չեն թաքցնում ո՛չ Անկարայում, ո՛չ Մոսկվայում։ Դրանցից մեկն էլ Ղրիմի բռնակցումն է, որի շուրջ վերջին շաբաթներին թուրքական կողմը գնալով ավելի ու ավելի կոշտ հայտարարություններ է տարածում։ Մյուս կողմից, թե' պաշտոնական Մոսկվան, թե' Անկարան հավաստիացնում են, որ Էրդողանն ու Պուտինը կկարողանան գտնել բոլոր հարցերի պատասխանները, ինչպես նախկինում։ Պաշտոնական Մոսկվան պարբերաբար ընդգծում է՝ ռուս-թուրքական հարաբերությունները շատ հարուստ են և բազմաբովանդակ։ Էրդողանն էլ ավելի վաղ հայտարարել էր՝ մտադիր է Պուտինի հետ բանակցություններում շատ կարևոր որոշում կայացնել։ Թե կոնկրետ ինչ որոշման մասին է խոսքը, Էրդողանը չէր մանրամասնել։ Վերլուծաբանները գրում են, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, ռուսական սպառազինության ձեռք բերման շուրջ նոր համաձայնագրի մասին է։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3712 անգամ
Լրահոս
Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video) Զատուլինը զգուշացրել է Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video) Սամվել Կարապետյա՛ն, «Հայաստան» դաշինք, ճիշտ ժամանակն է, ի՞նչ եք անում, ձևը չգիտե՞ք... (video) Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ․ «Արդար քվե»-ի զեկույցը Այս պահին միայն Սամվել Կարապետյանը կարող է այդ քայլն անել․ Լևոն Զուրաբյան (video) Հաջիևը եկել էր Նիկոլին ասելու․ «Դու չե՛ս տիրապետում իրավիճակին»․ Սուրեն Սուրենյանց (video) «Կարմիր գլխարկում» ավելի շատ կրիմինալ կա. Արմեն Աշոտյանի գլխին հեքիաթ են սարքում. Զոհրաբյան (video) Հենց այս պահին Փաշինյանն իր առաջ կարևոր գործ է դրել․ ինչպե՞ս պետք է կանխի ընդդիմությունը․ Զուրաբյան (video) Իշխանությունն ամեն ջանք ներդրել է, որպեսզի սխրանքն ընկալվի որպես կորուստ և մեռելություն Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ահազանգում է ադրբեջանագետը Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել Սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման Աբովյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am