Դիակապտիչները. ինչպես օգտվել ողբերգությունից

Այս իշխանության համար չկան կարմիր գծեր, ամենազգայուն կետերը կարող են տրորելով անցնել սեփական PR-ի կամ ինչ-ինչ նպատակների համար, աղ լցնեն հասարակության բաց նյարդի վրա, սրանում վաղուց ենք համոզվել: Ասենք եթե Նիկոլ Փաշինյանը կարող է իր իշխանությունը ցուցադրելու համար զորքով նվաճել Եռաբլուրը, այն պարագայում, երբ այնտեղ ոտք դնելուն դեմ էին նույնիսկ զոհերի հարազատներն ու ծնողները: Ապա առողջապահութան նախարարն էլ կարող է իրեն թույլ տալ շահարկել մարդու մահը, օգտվել առիթից եւ այն օգտագործել իշխանության բ իզնես ծրագրերից մեկը՝ պատվաստումը փիառելու նպատակով:
Ինչպես հայտնի է սեպտեմբերի 29-ն մահացավ սիրված երգիչ Հայկոն, նա վարակվել էր կորոնավիրուսով, սակայն երգիչը կոկորդի քաղցկեղ էր տարել, դրան գումարած ընտանիքը ուշ էր հոսպիտալացրել ու Հայկոյի մոտ առաջացած սուր բարդությունները բժիշկների համար դարձել էր անհաղթահարելի:

Եւ, ահա, մահվանից կարելի է ասել րոպեներ անց առողջապահության նախարարությունը հանդես եկավ մի ցինիկ հայտարարությամբ՝ չգիտես ինչու շեշտելով, որ Հայկոն պատվաստումից չի մահացել: Անահիտ Ավանեսյանի ղեկավարած կառույցը հղում անելով ինչ-ինչ «շրջանառվող լուրերի» հետեւյալ հաղորդագրությունն է տարածել.
«Անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` տեղեկացնում ենք, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ։ Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ»,- հայտնել են ԱՆ-ից:
Մինչդեռ որեւէ բաց հարթակում, որեւէ լրատվամիջոց, որեւէ օգտատեր նման հարց չի քննարկել, նման տեղեկատվություն առհասարակ չկա: Հետևաբար նախարարությունը պարզապես դիակապտությամբ է զբաղվում եւ փորձում է հայտնի մարդու մահվան հանգամանքն օգտագործել իր բիզնես ծրագրին, որի անունը դրել են պատվաստում։ Ակնհայտ է, որ առողջապահության նախարարությունը տողատակով հասկացնում է՝ գուցե Հայկոն չմահանար, եթե պատվաստված լիներ։

Սա այն դեպքում, երբ մի քանի օր առաջ նույն նախարարը սպառնում, հորդորում էր մարդկանց չներխուժել  մարդկանց անձնական կյանք, չքննարկել իր մայրիկի՝ կորոնավիրուսով վարակված լինելը, լրատվամիջոցներին սպառնում, որ անձնական տվյալ պարունակող տեղեկատվություն է հրամցրել հանրությանը: Հիմա նախարարն անում է այն, ինչը դատափետում էր, ավելին խաղում է մարդկանց՝ Հայկոյի հարազատների ու մտերիմների զգացմունքների վրա՝ ողբերգության պահին նրանց դաղելով, թե եթե երգիչը պատվաստված լիներ, գուցե չմահանար…

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից նախարարի որոշումով բոլոր մասնավոր եւ պետական հիմնարկների աշխատակիցները կամ պետք է ամիսը երկու անգամ ՊՌՇ թեստ հանձնեն իրենց հաշվին եւ ներկայացնեն գործատուին, կամ պատվաստվեն:

Անի Սահակյան

 

դիտվել է 3400 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am