Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, այսօր անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանին և մյուսներին երեկ դատարանի նկուղում ծեծելու մասին լուրերին, նշեց, որ գիշերվանից՝ լուրերը շրջանառվելուց հետո, հանձնարարել է զբաղվել այս հարցով:
«Փաստաբաններից մենք հաղորդումներ ունենք այդ բռնության գործադրման հետ կապված տեղեկությունների վերաբերյալ, և դրանց հիման վրա, գիշերվանից սկսած՝ ես հանձնարարել էի, որպեսզի իրականացնեն այցերը։ Հիմա նոր իրենք ավարտում էին, ես վերադառնամ, քննարկումը կլինի, կասեմ:
Ես ի պշատոնե Մարդու իրավունքների պաշտպանն եմ և պարտավոր եմ օրենքով պաշտպանել։ Օրենքը պահանջում է քննարկման ընթացակարգի արդյունքում տալ գնահատական, ես չեմ կարող հիմա խախտել օրենքի պահանջը»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը