Մոսկվայում մանկապղծության մեղադրանքով հայ է ձերբակալվել
1tv.ru-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի առևտրային կենտրոններից մեկում մանկապղծության մեղադրանքով մանկական խաղահրապարակի աշխատակից է ձերբակալվել: Նա օգտագործել է իր աշխատանքային կարգավիճակն ու երեխաների խաղի ժամանակ նրանց կամքին հակառակ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել նրանց նկատմամբ: 32-ամյա Արտյոմի արարքի մասին երեխաներից մեկը պատմել է ծնողներին: Տեսախցիկները հաստատել են:
