Մտահոգությունները տեղին չեն. Սամվել Ֆարմանյան
ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ Սամվել Ֆարմանյանն այսօր 2016թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն անդրադարձավ ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Ըստ նրա՝ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ մտահոգությունները տեղին չեն: «Նախաստորագրված փաստաթուղթը որևէ հակասություն չունի մեր՝ այդ միջազգային պարտավորություններին և խոշոր հաշվով համապարփակ իրավական հենք է ապահովում Եվրամիության հետ հետագա համագործակցության համար»: Ֆարմանյանն ընդգծեց, որ դա մեր քաղաքական գերակայություններից մեկն է:
