ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գործադիրի նիստի ընթացքում հանձարարականներ տվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրեց՝ հանրապետության տարածքում փակվել է 1480 աղբանոց, սանիտարական մաքրման աշխատանքները 126 համայնքներում պատվիրակվել են 39 մասնավոր ընկերությունների:
«Հանձնարարում եմ՝ առաջինը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և ՀՀ մարզպետներին երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորման և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը, ինչպես նաև աղբավայրերի արտոնագրման չափանիշերը:
Երկրորդը՝ ապահովել հուլիսի 29-ին երկրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը: Երրորդը՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ ներկայումս առկա 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ: Չորրորդը՝ ըստ կառավարության 2017թ. միջոցառումների ծրագրով հաստատված ժամկետների՝ կառավարության աշխատակազմ ներկայացնել Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի՝ կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգերը»,- ասաց նա:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը