Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական, այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում.
«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ հունիսի 28-ից ստանձնել եմ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդականի պարտականությունները:
Նման պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Վստահեցնում եմ, որ ունեցածս մասնագիտական փորձառությունը, հմտություններն ու գիտելիքները ներդնելու եմ ՀՀ գլխավոր դատախազության գործունեության հրապարակայնության էլ ավելի բարձրացմանը, զանգվածային լրատվամիջոցների և լրագրողների հետ սերտ գործընկերային հարաբերությունների զարգացմանը:
Շնորհակալություն եմ հայտնում նաև ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին, վերջինիս աշխատակազմին և հատկապես ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանին, ում մամուլի քարտուղարը լինելու պատիվն եմ ունեցել անցած 15 տարիներին՝ սկսած քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման առաջին ամիսներից: Այն ինձ հնարավորություն է տվել համեստ ներդրում ունենալ այդ համակարգի կայացման և զարգացման գործընթացում», - գրել է Գոռ Աբրահամյանը:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը