Բրիտանացի փորձագետ, Հարավային Կովկասի կոնֆլիկտների հարցում մասնագիտացած Թոմաս դե Վաալը Շվեյցարիայում Կիպրոսի խնդրի շուրջ բանակցությունների վերսկսման առիթով անդրադարձել է ԼՂ խնդրին:
Համեմատելով երկու գործընթացները՝ դե Վաալը նշել է, որ Կիպրոսի հիմնախնդրի երկու հիմնական կողմերի՝ կղզու հունական եւ թուրքական հատվածների առաջնորդները, պարբերաբար հանդիպում են, միմյանց հետ շփումներում հարգալից լեզու են գործածում, իսկ վերջերս զբոսնում էին Նիկոսիայում, զրուցում միմյանց եւ շրջակայքի մարդկանց հետ, սուրճ էին խմում «կանաչ գծի» երկու կողմերի սրճարաններում:
«Համեմատեք սա Լեռնային Ղարաբաղի հետ եւ լաց եղեք: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն անգամ հատուկ բանակցողներ չունեն, նրանք (նախագահները-խմբ.) հանդիպում են լավագույն դեպքում տարին մեկ անգամ, երկար տարիներ են ծախսում՝ քննարկելով ԵԱՀԿ-ի մեկ կամ երկու էջանոց փաստաթղթերը, որեւէ սեփական փաստաթուղթ չեն ստեղծում: Նրանք ոչինչ չեն անում, որպեսզի հանրային բանավեճ խրախուսեն փոխզիջման կամ խաղաղության առավելության մասին: Նրանք սիրում են կշտամբել Մինսկի խմբի համանախագահներին, բայց մոռանում են, որ հենց իրենք են պատասխանատու խաղաղ գործընթացի կառուցման համար: Միջնորդները սոսկ միջնորդում են, եւ հենց կոնֆլիկտի կողմերը պետք է խաղաղություն կնքեն:
Ավելին՝ այստեղ
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը