Եթե Պուտինը բացահայտի, որ Բաքուն հազիվ է 44 օր դիմացել հայկական դիմակայությանը. Ալիևի մոտ «ցնցումներ» են

«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հարություն տալ «Լեռնային Ղարաբաղ» անվանմամբ հանգուցյալին, թող նրան հարություն տա իր տարածքում», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանցիներին հղած ուղերձում։ «Այսպիսով, Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը: Մենք հակամարտությունը կարգավորեցինք ռազմաքաղաքական միջոցներով, պատերազմը մնաց հետևում, ղարաբաղյան հակամարտությունը նույնպես մնաց պատմության մեջ: Ադրբեջանում չկա «Ղարաբաղ» անվանումով վարչական տարածք, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերակենդանացնել «Լեռնային Ղարաբաղ» անունով հանգուցյալին, ապա թող դա անի իր տարածքում՝ իր տարածքում ստեղծի կրթություն, հանրապետություն, հասարակություն «Լեռնային Ղարաբաղ» անվանումով, և մենք կճանաչենք այն: Բայց ո՛չ Ադրբեջանում», - ասել է Ադրբեջանի նախագահը։ «Այս հարցը լուծված է: Ես եմ սա ասում ՝ Ադրբեջանի նախագահը, Զինված ուժերի գերագույն հրամանատարը: Բոլորը պետք է հաշվի նստեն այս խոսքերի հետ», - հայտարարել է Ալիևը։

Ալիևի խոսքերը հնչեցին արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկի առաջին տարելիցին։ Ադրբեջանում սեպտեմբերի 27-ը պաշտոնապես նշվում է որպես Հիշատակի օր։ Փողոց դուրս եկան երթով՝ զոհված ադրբեջանցի զինվորների նկարներով, որպեսզի աշխարհին ցույց տան, որ Ադրբեջանն էլ է տուժած կողմ, զոհ՝ այսպես ասած: Եվ սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ում կոնգրեսականները Ալիևի ու Էրդողանի՝ պատերազմի հանցագործներ լինելու ու նրանց պատասխանատվության ենթարկելու հարց են արդեն բարձրացնում:

Հետևաբար, Բաքվում սեպտեմբերի 27-ին՝ բազմահազարանոց լուսանկարներով երթը Բաքուն կարող է ծառայեցնել նաև բոլորովին այլ նպատակներով:

Իսկ ընդհանուր առմամբ՝ Ալիևի մոտ բավական նյարդային վիճակ է, տպավորություն է ստեղծվում, որ նա իր իսկ հայտարարած` «հաղթական պատերազմից» հետո ավելի ուժգին է պայքարում Հայաստանի դեմ, քան մինչև պատերազմը: Այդ ինչ է պատահել Ալիևին, որ նա այդպես պահանջներ է ներկայացնում, «մատ թափ տալիս», այդ ինչի՞ կորստից է նա վախենում...

Իրականում այս հարցի պատասխանը կարող է շատ պարզունակ լինել, չէ՞ որ Ալիևն էլ գիտի, որ 44 օրյա պատերազմը պարտության, կապիտուլյացիայի կնքում էր հայկական կողմի համար, իրականում դա մի «գործարք» էր ու այդ գործարքի բոլոր մանրամասներին տիրապետում է ռուսական կողմը, որն առայժմ լռում է՝ անկողմնակալ միջնորդի ու խաղաղապահի իր դերում: Այսինքն, ռուսական փորձագիտական շրջանակների կողմից ասվում է միայն, որ Փաշինյանը մտածված է տանուլ տվել պատերազմը, հետեւաբար նշանակում է, պատերազմը կարող էր լիովին այլ ընթացք էր ստանալ...

Հետևաբար, ի՞նչ կլինի, եթե Պուտինը սկսի խոսել, ու բացահայտվի, որ ադրբեջանական բանակը հազիվ է 44 օր դիմացել հայկական դիմակայությանը ու արդեն ուժ չուներ Ալիևի բանակը՝ անգամ թուրքական ու իսրայելական գործուն աջակցությանն պայմաններում:
Ալիևի մոտ հիստերիայի մյուս պատճառն այն է, որ նրան ստիպեցին այնուամենայնիվ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Անցած շաբաթավերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, ինչպես նաև Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առանձին հանդիպումները միջնորդների հետ։

Հիմա Բաքուն արդեն հայտարարում է, որ պատրաստ է կարգավորել Երևանի հետ հարաբերությունները՝ «միջազգային իրավունքի սկզբունքները խստորեն պահպանելու հիման վրա»:
Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտնեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Նյու Յորքում արդեն իսկ պայմանավորվել են Բաքվի և Երևանի հետ՝ վերսկսել իրենց այցելությունները Արցախ, հանդիպումներ են նախատեսված Ստեփանակերտում:

Այնպես որ, «ցնցումներն» Ալիևի մոտ դեռ կշարունակվեն...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5299 անգամ
Լրահոս
Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am