Օրեր առաջ Բաքվու է հասել Ռուսաստանից բերված 42 էշելոն զենքն ու ռազմական տեխնիկան: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հրապարակել զենքերի ցանկը, սակայն լուսանկարներում երեւացել են Хризантема-С հակատանկային հրթիռային համակարգեր, հրամանատարաշտաբային 9Р 157-4 մեքենաներ եւ հրթիռներ:
Այս մասին գրել է՝ contact.az-ը և հարցադրում արել, թե ինչու է Ռուսաստանն այս պահին, երբ գրեթե պատերազմական իրավիճակ է ստեղծվում զենք մատակարարում Ադրբեջանին:
«Ինչո՞ւ է Ռուսաստանը զինում Ադրբեջանին, որն իր դաշնակից Հայաստանի հակառակորդն է: Хризантема-С համակարգերի առաջին խմբաքանակն Ադրբեջանը ՈԴ-ից ստացել է դեռ 2015-ին: Ապրիլյան իրադարձությունների օրերին հենց այդ համակարգերից եւ Իսրայելում արտադրված Spayk հակատանկային կառավարվող հրթիռներից Հայաստանն ուժեղ հարված ստացավ»,- ասում է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Զաֆարովը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ում ռազմական փորձագետները վերլուծում են, որ այս գնումներով Ադրբեջանը որոշել է նոր պատերազմ սկսել, սակայն դա այդպես չէ, որովհետեւ Ադրբեջանը միշտ է ռազմական տեխնիկա գնում Ռուսաստանից, Իսրայելից, Պակիստանից, Թուրքիայից, Ուկրաինայից եւ դա չի նշանակում, թե ուր որ է պատերազմ կսկսվի:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը