Հանուն ինչի՞, ո՞րն է մեր շահը

ՀԱՊԿ մշտական խորհրդում քննարկվել է Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հարցը: ՀԱՊԿ-ում կայացած այդ քննարկման մասին հայտնել է Ղրղըզստանի անվտանգության խորհրդի քարտուղար Թիմուր Ջումակադիրովը: «ՀԱՊԿ մշտական խորհրդում քննարկվել է սիրիական խնդրի կարգավորման գործընթացում Ղրղըզստանի խաղաղապահ ուժերի հնարավոր մասնակցության հարցը», օրերս ղրղըզ պաշտոնյայի այս խոսքերն էին մեջբերել ռուսական գործակալությունները: Այլ մանրամասներ չեն հաղորդվել: Ջումակադիրովը նշել է նաև, թե Բիշքեկն առայժմ ՀԱՊԿ-ից պաշտոնական առաջարկ չի ստացել՝ Սիրիա խաղաղապահներ ուղարկելու համար: Ավելի վաղ՝ հունիսի 22-ին, Ռուսաստանի պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը հայտարարել էր, որ Սիրիա խաղաղապահներ ուղարկելու նպատակով Մոսկվան բանակցություններ է վարում Ղազախստանի ու Ղրղըզստանի հետ: Ո՞րն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հայկական զինված ուժերը պատրաստ են երկրի ռազմա-քաղաքական ղեկավարության ցանկացած որոշման: Հայաստանը ՀԱՊԿ անդամ վեց երկրներից մեկն է: Ուշագրավ է այն, որ Սիրիա ղազախական ու ղրղըզական խաղաղապահների հնարավոր առաքելության մասին նույն օրը հայտարարեց նաև Թուրքիան: Թուրքական Haberturk հեռուստաընկերության փոխանցմամբ, նախագահ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հունիսի 22-ին նշել է, որ ռուսական կողմն առաջարկել է խաղաղապահ առաքելության մեջ ներգրավել Ղազախստանն ու Ղրղըզստանը: Սակայն, Ռուսաստանի ու Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների այս հայտարարություններից հետո՝ Ղազախստանը պաշտոնապես հերքեց, որ բանակցություններ է վարում իր խաղաղապահներին Սիրիա ուղարկելու նպատակով: Նման հայտարարությամբ հանդես եկավ Ղազախստանի արտգործնախարար Կայրաթ Աբդրահմանովը: Ակնհայտ է, որ ռուս-ամերիկյան ներկայիս սրված հարաբերությունների ֆոնին Կրեմլը ձգտում է օգտագործել ՀԱՊԿ-ը՝ այն ներքաշելով սիրիական հակամարտության մեջ: Որոշ փորձագետներ համարում են, որ այդ կերպ Ռուսաստանը փորձում է ալյանսով պայքարել, կարծես, նպատակ ունենալով, ավելի լեգիտիմացնել իր գործողությունները, որպեսզի Ռուսաստանը միջազգային հանրության կողմից ուժգին քննադատության չենթարկվի: Իսկ ի՞նչ բեռի տակ կարող է մտնել Հայաստանը, որը Սիրիայի հետ բարեկամական կապեր ունի: Հայկական խաղաղապահների ներկայությունը Սիրիայում, թերևս, ռազմական տեսանկյունից նշանակալի ազդեցություն չի կարող ունենալ ընդհանուր իրավիճակի վրա: Բայց փոխարենը՝ քաղաքական առումով Հայաստանը կարող է կանգնել խնդիրների առջև՝ արդեն ներքաշվելով ռուս-ամերիկյան հակասությունների դաշտ, ինչը, բացարձակապես չի բխում Հայաստանի շահերից: Պարզապես այստեղ հարկ է վերհիշել, որ ՀԱՊԿ-ն փաստացի չեզոք դիրքորոշում ունի Ղարաբաղյան խնդրի հանդեպ, ՀԱՊԿ-ականները մի քանի տողանոց հայտարարություն անգամ չեմ ընդունում` ընդդեմ Ադրբեջանի սանձարձակ գործողությունների, երբ Հայաստանի սահմանները ենթարկվում են հարձակումների: ՀԱՊԿ-ականները բացահայտ իրենց իրավունք չեն վերապահում Ալիևին քննադատական կես խոսք անգամ ասել: Այստեղ խոսքը բոլորովին չի վերաբերվում ՀԱՊԿ-ական զորքերի միջամտությանը` Հայաստանի սահմանների պաշտպանության գործում, պարզապես «դաշնակիցներ» կոչվածների համար ավելի կարևոր է այն, որպեսզի Ալիևը չնեղանա իրենցից, իսկ Հայաստանը` որպես դաշնակից, այնքան էլ կարևոր չէ: Հարցը դրանում է ընդամենը: Հետևաբար, ինչու՞ պետք է Հայաստանը մտնի ՀԱՊԿ-ական խաղաղապահների կազմում, եթե նույնիսկ Ղազախստանը դա չի ցանկանում անել: Հանուն ինչի՞ Հայաստանը պաշտպանի Մոսկվայի քաղաքականությունը, ո՞րն է կոնկրետ Հայաստանի շահը լինելու այդ դեպքում... Եթե ՀԱՊԿ-ականների համար իրենց շահը ավելի թանկ է` Ալիևի հետ փոխհարաբերությունները չփչացնելու տեսանկյունից, ապա մենք ինչո՞ւ չենք հաշվում մեր շահը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am