Երկու «ֆորպոստների» տարբերությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրն ուղարկել է Պետդումա՝ վավերացման համար, ԶԼՄ-ները տեղեկացնում են՝ վկայակոչելով Պետդումայի պաշտոնական կայքը: Ըստ    համաձայնագրի՝ զորախումբը ստեղծվում է Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով: Այն պետք է ի զորու լինի համարժեք արձագանքել զինված ագրեսիային: Համաձայնագիրը կնքվել է Մոսկվայում անցյալ տարվա նոյեմբերի 30-ին՝ 5 տարի ժամկետով: Հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրն, ի սկզբանե, հարցականներ էր պարունակում, այն առումով, թե Հայաստանի, կամ Արցախի համար վճռորոշ պահերին, ինչ-ինչ գործողությունների դեպքում հայկական ԶՈՒ կարողանալո՞ւ են ինքնուրույն որոշումներ կայացնել, թե՞ սահմանափակված են լինելու իրենց գործողություններում: Այսինքն, կպաշտպանե՞ն այդ զորքերը մեզ Ադրբեջանի հերթական հարձակումից, թե ոչ: Անցյալ տարի նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ստորագրեցին հայ-ռուսական միացյալ զորամիավորման մասին պայմանագիրը։ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ միացյալ զորամիավորման կազմում կընդգրկվեն Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան և հայաստանյան ռազմական ստորաբաժանումներ։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին փաստաթուղթը հավանության էր արժանացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն այսօր ստորագրել են նաև երկու նախարարությունների միջև 2017 թվականի համագործակցության ծրագիրը։ Այդ շրջանում Հայաստանի պաշտպանության նախարարը հարցազրույց էր տվել ռուսական «Իզվեստիա» թերթին, որում ընդգծել էր՝ իրականում հայ-ռուսական միացյալ զորամիավորումը գործում է 2000 թվականից և նոր պայմանագիրը միայն ամրապնդում է այդ զորամիավորման իրավական հիմքը։ Վիգեն Սարգսյանը կարևորել էր հանգամանքը, որ միացյալ միավորումը գործում է Հայաստանի տարածքում։ Միևնույն ժամանակ Մոսկվան շարունակում էր հավատարմությունը ապացուցել նաև Բաքվին: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ անցյալ տարի ունեցած հանդիպման ժամանակ էլ Սերգեյ Շոյգուն նշեց, թե «Ադրբեջանը Կասպյան տարածաշրջանի անվտանգության ֆորպոստն է»՝ հույս հայտնելով, որ 2017-ին կստեղծվի երկու երկրների ռազմածովային ուժերի հրամանատարական կառույց՝ Կասպիական տարածաշրջանի անվտանգության հարցերը կարգավորելու նպատակով: Զաքիր Հասանովն էլ իր հերթին վստահեցրել էր, թե երկու երկրների միջև զարգանում է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը: Նա նշել է, թե Ռուսաստանի զինվորական բարձրագույն ուսումնական հաստատություններում ավելի քան 80 ադրբեջանցի կուրսանտ է սովորում: Ադրբեջանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել էին երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև 2017-ի համագործակցության պլանը: Ստացվում էր, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար Կասպյան տարածաշրջանի անվտանգության ֆորպոստն էր, իսկ մենք թույլ տվեցին ռուսական ազդեցությունն ուժեղացում հայոց բանակում: Մի բան է, որ Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմաբազա, մեկ այլ բան, երբ իրենք ստեղծում են համատեղ զորամիավորում՝ որում ներգրավված կլինեն նաև հայկական ստորաբաժանումներ: Եվ հետո հարցը` որտե՞ղ են օգտագործվելու այդ միավորված ուժերը, օրինակ` Մերձավոր արևելքո՞ւմ, ինչի մասին արդեն խոսակցություններ կան, մասնավորապես Սիրիա ՀԱՊԿ-ական զորքեր ուղարկելու մասին: Բացի այդ, ի՞նչ կոնկրետ ձեռքբերումներ կարող է ունենալ Հայաստանը` հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում: Երևանը կարողանում է Մոսկվայում զենքի նոր մատակարարումների մասին պայմանավորվածություններ ձեռք բերել, կամ զսպել` Մոսկվայի կողմից Բաքվին զինտեխնիկա մատակարարելու հարցում... Ակնհայտորեն, թե՛ մեկ, թե՛ մյուս հարցում առանձնապես ձեռքբերումները մեծ չեն: Ոչ լիարժեքորեն ժամանակակից սպառնալիքներին դիմագրավելու, ոչ անվտանգության սահմանման հարցում տարածաշրջանային մակարդակով խնդիր չի լուծվում: Միակ եզրակացությունն այն է, որ ռազմական միավորումը տարածաշրջանում ՌԴ-ի ազդեցության մեծացման առումով ևս մեկ քայլ էր, ընդամենն այդքանը: Թամար Բագրատունի

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am