«Մենք հասկացանք, որ պետք է լինենք միասնական, ուժեղացնենք մեր բանակը, որպեսզի նման բաներ չկրկնվի: Արդեն ահագին փոփոխություններ են կատարվում բանակում: Բայց ամեն անգամ չպետք է բացեիբաց ասենք՝ ինչ ձեռք բերեցինք, ինչ արեցինք: Ես մտածում եմ, որ կորցրածը պետք է հետ բերենք, ոչ թե հիմիկվանից գոռանք՝ հետ բերենք, հետ բերենք, այլ սուսուփուս անենք: Ինչպես իրենք 1994-ին պարտվեցին, անցավ 25 տարի, հետ վերցրեցին: Իհարկե, մենք մեր տարածքները կորցրել ենք, պետք է հետ բերենք, դրա համար մեզ համբերություն է պետք եւ համախմբվել»,- Եռաբլուր պանթեոնորւմ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը:
Հարցին, թե մենք աշխարհին ասո՞ւմ ենք, որ թշնամին այդ տարածքներն ակուպացրել է, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, ասում ենք»:
ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը չասաց, որ գոնե Հադրութն ու Շուշին գրավված են հարցին, նա պատասխանեց. «Այսինքն դուք մտածում ես, որ պետք է ասե՞ր: Այդ ամենը չպետք է ասել, պետք է սուսուփուս քո գործն անես: Էսօր չգնացինք ու Շուշին գրավեցինք: Պետք է կարողանանք զինվել, պրոֆեսիոնալ բանակ ստեղծել, այդ ժամանակ հետագայի խնդիր է, թե ինչ կարող ենք անել»:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը