Հայաստանին «ֆաշիզմի» մեջ մեղադրող Ալիևի հետ խաղաղությա՞ն եք գնում

Այսօր 44-օրյա պատերազմի տարելիցն է և մեկ տարին բավարար ժամանակ էր, որպեսզի մենք վերլուծեինք, թե ինչու ենք այս իրավիճակում հայտնվել և ուր ենք գնում:
Այս հարցի պատասխանը գտնելիս, իրականում մեծ հայտնագործություններ պետք չէ անել: Ընդամենը 2 օր առաջ Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթը ամբողջությամբ արտացոլում է մթնոլորտը ու պատասխանում է հարցին, թե արդյո՞ք հնարավոր է մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, երբ Հայաստանը նման հակառակորդ ունի:

Ադրբեջանի նախագահը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և կազմակերպության քարտուղարությանը չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը վերստին նշել է, թե ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է. «Ադրբեջանը 30-ամյա հակամարտությունը լուծեց ռազմաքաղաքական միջոցներով, վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց անցյալում: Ադրբեջանն այլևս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր: Նախագահի 2021թ. հուլիսի 7 -ի հրամանագրով մենք ստեղծեցինք Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտիները: Օգտվելով այս հնարավորությունից՝ ես կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և ՄԱԿ-ի քարտուղարությանը՝ մեր տարածքներին անդրադառնալիս թույլ չտալ իրավական տեսանկյունից գոյություն չունեցող, քաղաքականապես կողմնակալ անունների օգտագործումը, որոնք մանիպուլյատիվ բնույթ են կրում»:

Նա հավելել է, որ Ադրբեջանի իշխանությունները փաստաթղթեր են փոխանցել ՄԱԿ-ում բոլոր պետությունների ներկայացուցչություններին՝ ներառյալ համառոտ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք արտացոլում են Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վիճակը:
Իր ելույթի բավականին ծավալուն հատվածը Ադրբեջանի նախագահը հատկացրել է Հայաստանին ուղղված մեղադրանքներին։ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին Ալիևը պատերազմի հանցագործներ է ներկայացրել, Հայաստանին մեղադրել Արցախում հումանիտար, էկոլոգիական աղետներ կազմակերպելու մեջ: Այլ կերպ ասած՝ Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ներկայացրել է որպես «ֆաշիստական» պետություն:

Ու այս ֆոնին վերհիշենք Փաշինյանի խաղաղասիրական ելութը ՄԱԿ-ում:
Մինչդեռ Ալիևը շարունակում է Հայաստանին պայմաններ թելադրել՝ միջազգային հարթակներից, նշելով, թե Երևանը պետք է ընտրություն կատարի համագործակցության և տարածքային պահանջների միջև: Ալիևի խոսքով՝ տրանսպորտային նախագծերը կարող են դառնալ խաղաղությանն ու համագործակցությանը սպասարկող ոլորտներից մեկը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ», այս համատեքստում նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար: Նրա խոսքով՝ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ տարածքային պահանջների միջև»:

«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ հիմնված սահմանազատման և սահմանագծման, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Նման համաձայնությունը կարող է մեր տարածաշրջանը դարձնել խաղաղության և համագործակցության տարածաշրջան: Այնուամենայնիվ, մենք դեռևս չենք տեսնում Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին», - ասել է Ալիևը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

Ապա` նա մանրամասներ է պատմել Լեռնային Ղարաբաղում հրադադարի եռակողմ պայմանավորվածությունների ձեռքբերման գործընթացից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահի հետ անձնական ընկերական կապերը «թույլ են տվել Մոսկվային և Բաքվին համաձայնեցնել ու ընդունել եռակողմ հայտարարությունը»։ «Ես ունեի առաջարկներ։ Վլադիմիր Վլադիմիրովիչը մասնակի արդեն իր հարցազրույցներից մեկում լույս է սփռել այդ իրադարձությունների վրա, այնպես որ չեմ ցանկանում մանրամասնել։ Հայտնի է սակայն, որ այդ առաջարկները հավանության էին արժանացել ռուսական կողմում, սակայն հայկական կողմը հրաժարվում էր, և ես կարծում եմ՝ ողբերգական, ճակատագրական սխալ է թույլ տվել։ Որովհետև եթե նրանք ընդունեին իմ կողմից առաջարկվող պլանը, որը Ռուսաստանն էլ էր հավանում, ապա պարտությունը նրանց համար այսքան նվաստացուցիչ չէր լինի, և հազարավոր զինծառայողներ՝ ինչպես մեր կողմից, այնպես էլ՝ հայկական, ողջ կմնային։ Այսինքն՝ այս մարդկանց մահվան մեղավորը հենց հայկական ղեկավարությունն է, որը պատերազմական գործողությունների ընթացքում առնվազն երկու անգամ բաց է թողել պատմական հնարավորությունը», - "Национальная оборона" թերթին տված հարցազրույցում պնդել է Իլհամ Ալիևը։ «Շուշա [Շուշի] քաղաքն ազատագրելուց հետո Վլադիմիր Վլադիմիրովիչը զանգահարեց ինձ և ասաց, որ հայկական կողմը պատրաստ է իրականացնել այն, ինչ պետք է իրականացնի։ Նա հարցրեց՝ «Դուք մնո՞ւմ եք Ձեր դիրքորոշմանը»։ Ես ասացի՝ «այո, ես իմ դիրքորոշումը չեմ փոխում, եթե նրանք մեզ հաստատում են մնացած գրավյալ տարածքներից զորքը ետ քաշելու ժամկետները, մենք դադարեցնում ենք», - պատմել է Ալիևը և հավելել, որ այդ զրույցը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 8-ին։ Նրա խոսքով՝ հաջորդ ժամերին արդեն հաջողվել է հակամարտող կողմերի հետ համաձայնեցնել հայտարարության տեքստը։ Ալիևի վկայությամբ՝ Պուտինն իրեն խնդրել է, որպեսզի չպնդի Փաշինյանի կողմից համաձայնագրի ստորագրումը Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ներկայությամբ։ «Ես ասացի, որ չեմ պնդի, Փաշինյանի նվաստացման հետ կապված ինձ ինչ-որ լրացուցիչ պահեր պետք չեն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը ռուսաստանյան պարբերականի հետ զրույցում։

Ահա, այս «խաղաղասեր» ու «խաղաղատենչ», Հայաստանն ամեն վայրկյան նվաստացնել երազող էակի հետ Փաշինյանը պատրաստակամ է խաղաղության համաձայնագիր կնքել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2019 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am