«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ից դուրս մնացած և իրենց բախտը ՀՀԿ-ի հետ փորձած պատգամավորների խմբին դառը հիասթափություն է սպասվում։ Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի ցանկանում աշխատանքով ապահովել կամ ինչ-որ կարգավիճակ տալ նախկին պատգամավորներին, որոնք ընտրություններում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվեցին, բայց չանցան ԱԺ՝ Մարտուն Գրիգորյանին, Արագած Ախոյանին, Բազմասեր Առաքելյանին և այլոց։ Ի դեպ, մեզ տեղեկություններ են հասել, որ նման անտարբերությունից հիասթափված Արագած Ախոյանը մտերիմների շրջանում անգամ արտագաղթելու կամ առժամանակ այլ երկրում բնակություն հաստատելու ու գործելու ցանկություն է հայտնել։ «Ինչպես բոլոր մարդիկ, ես էլ իրավունք ունեմ, ասենք, հուզմունքս հաճախ բարձրաձայն արտահայտելու։ Նման մտադրություն, այո, ունեմ, բայց դրսում աշխատելը չի նշանակում արտագաղթել։ Համենայնդեպս, հիմա ազատ մարդ եմ և փորձում եմ առաջնորդվել արդեն ոչ թե ընդհանուր շահերով, այլ անձնական շահերի հետևից եմ ստիպված ընկնել, որպեսզի մտածեմ ընտանիքիս և իմ բիզնեսի, գործերի մասին, դրա համար, այո, չի բացառվում, որ որոշակի աշխատանքներ կատարեմ, ասենք, հարևան երկրում։ Ի՞նչ կա որ, ես դրա իրավունքը լրիվ ունեմ»,- մեզ հետ զրույցում ասել է նա։ Հիշեցնենք, որ Ախոյանը երկար տարիներ աշխատանքներ էր տանում Արևմտյան Հայաստանում և ասում էր, որ պատգամավորի կարգավիճակն իրեն պետք է հայկական շահերը Թուրքիայի տարածքում պաշտպանելու համար»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը