SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում ՝ հունիսի 25-ին Հրազդան բժշկական կենտրոն տեղափոխված ԱՄՆ քաղաքացու՝ մարմնական վնասվածքներ ստանալու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:30-ի սահմաններում «քթի սալջարդ» ախտորոշմամբ նշված կենտրոն է տեղափոխվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակիչ, 11-ամյա Անդրե Մինասյանը: Վերջինը հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12:00-ի սահմաններում՝ Ծաղկաձորի հանգստյան տներից մեկի լողավազանում ջրի գնդակով խաղալիս: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մինասյանը սովորում է Կալիֆոռնիա նահանգի Շերման Մադիան դպրոցի 6-րդ դասարանում և այս օրերին ամառային հանգիստն է անցկացնում իր հարազատների հետ Ծաղկաձորում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը