Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայ օլիգարխներն ու էլիտայի ներկայացուցիցչները նախընտրում են Էկզոտիկ ու շքեղ հանգիստը՝ Մոնակոյից սկսած, վերջացրած Դուբայով ու եվրոպական այլ երկրների բարձրակարգ հանգստյան գոտիներով: Օրերս այլազգի բարձրաշխարհիկ խավի ներկայացուցիչը, ով նույնպես իր ընտանիքի հետ հաճախ է հանգիսն անցկացնում աշխարհի տարբեր վայրերում, հետաքրքիր նկատառում արեց հայ ամենակարկառուն օլիգարխի՝ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի վայելքների մասին: Պարզվում է՝ որպես կանոն մեր հայրենակիցը հանգտանալու է մեկնում մի մեծ սթաֆով՝ առնվազն 10-20 հոգով, նրան այսպես կոչված հանգստի ժամանակ էլ պետք է ուղեկցեն մոտ ընկերները, հարազատները, օրինակ Սամվել Ալեքսանյանը տիկնոջ հետ, նրա սանիկ Գագիկ Բեգլարյանը եւ այլ կարկառուն օլիգարխներ: Բացի նրանից, որ Կարապետյանը լիարժեք տրվում է շարքային մահկանացուներից համար անպատկերացնելի հաճույքներին, պարզվում է, որ նա ամեն ինչ անում է իրեն եւ շրջապատին բացարձակ անառիկ պահելու համար: Հավքն իր թեւով անգամ չի կարող նրանց մոտենալ, առավել եւս զրուցել: Սակայն սա դեռ ամենը չէ, ամենաուշագրավն այն է, որ նրանք կարծես թե մուսուլմանական բարքերով են անցկացնում հանգիստը, կանայք առանձին են սնվում, զվարճանում, ժամանց անցկացնում, տղամարդիկ առանձին:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը