Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 19-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 15։50-ի սահմաններում Պտղունք գյուղի կենտրոնական փողոցում Արմավիրի մարզի բնակիչ՝ 65-ամյա Յուրի Խ-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի բնակիչ՝ 58-ամյա Հրաչյա Ս-ի կողմից վարվող, ճամփեզրին կայանված FAV մակնիշի բեռնատարին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Յուրի Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Սիսյանի գլխավորությամբ։
Հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը