Արեգ Կյուրեղյանին ոստիկանները ծեծի են ենթարկել
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի փաստաբանը` Մուշեղ Շուշանյանը, քիչ առաջ է դուրս եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ Կյուրեղյանը պատմել է, որ դատարանում ոստիկաններին իրեն այսօր ծեծի են ենթարկել: Շուշանյանը պատմեց, որ տեսել է կապտուկներ իր պաշտպանյալնի դեմքին: Այդ վնասվածքները, ըստ փաստաբանի, արձանագրել է նաև քրեակատարողական հիմնարկի բժիշկը: Այսօր Ավան և Նոր Նորքի դատարանում, նկուղային հարկում ծեծի է ենթարկվել նաև Արայիկ Խանդոյանը, աչքերի տակ այս պահին սևացած է, կան նաև այլ կապտուկներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպան Արա Ղարագյոզյանը:
