Մեծ հարված Բաքվին. Ալիևի «ոտքը» կապեցին բանակցային սեղանից

ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը շարունակվում է, TACC գործակալությանը տված հարցազրույցում երեկ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Շփումները շարունակվում են, թեև դրանք այդքան էլ հրապարակային բնույթ չեն կրում», - նշել է դիվանագետը։ Նրա խոսքով` համանախագահներն առաջիկա օրերին Նյու Յորքում նախատեսում են բանակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հետ։ «Եթե [ այդ բանակցությունները] կայանան, ապա դա լավ ցուցիչ կդառնա առ այն, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը գործնական տեսք է ստանում։ Մենք շարունակում ենք Մինսկի խումբը ընկալել որպես խաղաղ գործընթացում առաջընթաց ապահովելու կարևոր մի գործիք», - նշել է Ռուդենկոն։

Այսպես, Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ բերելու հարցում հստակ քայլեր են արվում, ինչը, խոստովանենք, չի կարող հունից չհանել Ալիևին, որը պատերազմի ավարտից մեկ տարի անց կրկին ստիպված է Հայաստանի հետ բանակցել:
Սա լուրջ դիվանագիտական քայլ է, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի հաջողվի օրակարգ ձևավորել և հետևողական առաջ տանել այդ օրակարգը:

Առհասարակ, Ղարաբաղյան հակամարտության թեման Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի մասնակիցների հանդիպումների օրակարգում է։ Հայաստանից, հիշեցնենք, որ նստաշրջանին մասնակցում է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների պաշտոնյաները ղարաբաղյան հարցը քննարկել են Թուրքիայի, Ադրբեջանի պաշտոնյաների հետ։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խնդրին անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում։ Ինչպես փոխանցել է Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը, «երկու պաշտոնյաները համեմատաբար երկար զրույց ունեցան Կովկասի` Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»։ «Պետքարտուղարը հստակ հասկացնել է տվել Թուրքիային, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգտակար լինել», - ասվում է Պետքարտուղարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։ Հակամարտության թեման անցած գիշեր էլ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդն է քննարկել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Իսկ Թբիլիսիում քննարկում են Հայաստանի և Թուրքիայի միջև Վրաստանի հնարավոր միջնորդությունը: «Անհամբեր սպասում ենք առաջընթացի, այդ թվում` Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմների միջոցով՝ տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը նպաստելու, գերիների ազատ արձակման, ականազերծման և քաղաքական հաշտեցման համար», - Բայրամովի հետ քննարկումից հետո Թվիթերում գրել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարի տեղակալը։

Ադրբեջանական կողմն իր հերթին հանդիպման մասին նշում է, որ բարձրաստիճան դիվանագետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ անցած նոյեմբերին Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: «Ադրբեջանը կառուցողական քայլերի է դիմում այդ ուղղությամբ, սակայն հայկական կողմից պատասխան քայլեր չկան», - դիմելով Նուլանդին` հայտարարել է Բայրամովը։ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի և Երևանի կողմից ստորագրված համաձայնագրի կազմմանը որևէ կերպ չմասնակցած Վաշինգտոնը անցած նոյեմբերից ի վեր խոսում է հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու մասին, ինչին Բաքուն ընդդիմանում է։

Ամերիկացի պաշտոնյաներն այս օրերին հայ և ադրբեջանցի գործընկերներին միևնույն առաջարկն են անում: Ամերիկյան պետքարտուղարության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` ամերիկացի պաշտոնյան լրագրողներին հայտնել է, թե ամերիկացի պաշտոնյաներն այս օրերին հայ և ադրբեջանցի գործընկերներին միևնույն առաջարկն են անում, սակայն թե ինչ առաջարկի մասին է խոսքը, չի հստակեցվում։ Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Վաշինգտոնն արդեն մասնակցել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ականազերծման մի քանի քարտեզների, ինչպես նաև հայ գերիների փոխանակումներին։ «Այժմ հարց է ծագում՝ արդյոք հնարավո՞ր է Միացյալ Նահանգների, Մինսկի խմբի մյուս երկրների ու Թուրքիայի աջակցությամբ ավելին անել` նպաստելու երկու երկրների միջև լարվածության թուլացմանը ինչպես սահմանին, այնպես էլ ձերբակալվածների, ականների հարցում, ինչը թույլ կտա շարունակել խաղաղության և հաշտեցման ճանապարհը»,- ասել է ամերիկյան պետքարտուղարության պաշտոնյան։

Ի դեպ, Նյու Յորքում նախօրեին հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Վրաստանի վարչապետը։ Ըստ պաշտոնական Թբիլիսիի տարածած հաղորդագրության` Ռեջեփ Էրդողանն ու Իրակլի Ղարիբաշվիլին խոսել են ականապատման քարտեզների դիմաց Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների՝ Վրաստանի կառավարության միջնորդությամբ իրականացված վերադարձի մասին։ «Ղարիբաշվիլին և Էրդողանն ընդգծել են, որ այդ փոխանակումը հարևանների միջև համագործակցության լավ հիմք է հանդիսանում», - նշված է մամուլի հաղորդագրության մեջ։ «Վրաստանի կարևորագույն խնդիրը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է։ Մեր երկիրը պատրաստ է իր խաղաղապահ գործառույթները կատարել՝ հանուն կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման», - Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետը, ով, ի դեպ, անցած շաբաթ անձամբ էր փոխանցել հայաստանցի պաշտոնակցի՝ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպելու առաջարկը։

Իսկ Բաքուն արդեն նյարդային է ստեղծված մթնոլորտում. Ողջ միջազգային հանրությունը ստիպում է Բաքվին բանակցել, ռազմագերիներին բաց թողնել:

Ու այս վիճակում Բաքուն հերթական մեղադրանքներն է հնչեցնում հայկական կողմի հասցեին, կոչ անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա։ ՎՈւԱՄ դաշինքի անդամ պետությունների` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցած նիստին ելույթ ունենալով՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է․ - «Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի [Հայաստանը] հրաժարվի իր ռևանշիստական մոտեցումներից և փոխարենը օգտվի կայուն խաղաղության և զարգացման համար հնարավորությունից»:

«Եռակողմ հայտարարությունների ամբողջությամբ իրականացումը չունի այլընտրանք, և Բաքուն, Երևանն ու Մոսկվան արդեն աշխատանքներ են սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար կոնկրետ ուղղություններով», - նաև ասել է Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանցի պաշտոնյայի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերագործարկումը «նշանակալիորեն կարագացնի Հայաստանի և Ադրբեջանի տարածքով առևտուրն ու տրանսպորտային փոխադրումները, ինչը շահույթ կապահովի թե՛ այդ երկրների, թե՛ նրանց գործընկերների համար՝ դառնալով կարևոր գործոն, և դրական դեր կխաղա տարածաշրջանում կայունության և խաղաղության պայմանների ստեղծման համար»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5682 անգամ
Լրահոս
Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am