Վրաերթ Երևանում՝ հետընթաց կատարելիս

Այսօր, հունիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում, Փարաքար գյուղի բնակիչ, 31-ամյա Արմինե Գևորգյանը՝ իր վարած «Mersedes» մակնիշի 13 AG 003 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Երևանյան փողոցում, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին, ով միջին տարիքի տղամարդ է, տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը՝ գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Նվեր Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան դեպքի վայրից հեռացրել էին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Դուք հա՞շտ եք, որ ամենակառկանուն նախկիները դարձել են Ձեր ամենասիրելիները. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին Պենտագոնը պատրաստել է Իրանին հասցվելիք «կարճ և հզոր» հարվածների ալիքի պլան Ի՞նչ նոր քարտեզ եք ստեղծում, եթե արդեն որոշվել էր, որ Սովետի քարտեզով եք առաջնորդվելու. Արթուր Խաչատրյան Սամվել Կարապետյանի կարևոր որոշումը․ խոստում, որը կփոխի պատմությունը (video) Իրանի դեմ պատերազմը լուրջ ազդեցություն է թողել Կասպից ծովի տարածաշրջանի վրա. Լավրով Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում. «Հետք» Աննա Հակոբյանը Ձեզ հետ ասոցացվու՞մ է․ հարց՝ Փաշինյանին (video) Իրանական միջուկային օբյեկտներում իրավիճակը վերահսկողության տակ է Սամվել Կարապետյանի պատասխանը չուշացավ՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) ԵՄ-ն մեղադրվում է ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով միջազգային իրավունքը խախտելու մեջ. փաստաբան Խամաճիկի ձեռքով կործանում են հայ-ռուսական հարաբերությունները․ Ռոբերտ Քոչարյանը՝ Լազարևյան ակումբում (video) Էդ ղեկավարի պահվա՞ծք ա․ տենց ղեկավար մեզ պետք չի․ քաղաքացի (video) Լարված երկխոսություն լրագրողի և Փաշինյանի միջև․ «Ուղիղ պատասխանե՛ք, ադրբեջանցիները գալու՞ են» (video) Ո՞ր գործարարներն են հանդիպել Մուսթաֆաևին․ Փաշինյանը մանրամասնում է (video) «Պաշտոնից կհեռացվի՛»․ ո՞ր պաշտոնյային սպառնաց Փաշինյանը (video) Փաշինյանի խայտառակ պատասխանը լրագրողին (video) #ՈՒՂԻՂ․ «Հետ քաշել չկա՛, հանձնելու ես․ ի՞նչ է ասել Մուսթաֆաևը Հայաստանում»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հարաբերությունները վատանալու են․ դուք դեռ կտեսնե՛ք՝ Ռուսաստանը ոնց է պաշտպանելու իր շահերը․Բագրատյան (video) «Կարս-Գյումրի երկաթուղին թուրքական պետությունների ներգրավման ամենափափուկ, բայց նաև ամենաարդյունավետ ձևերից մեկն է». Արմեն Հովասափյան Փաշինյա՛ն, սոված-ծառավ ոտքով հետևիցդ էինք գալիս, որ այսօր թքե՛ս մեր վրա․ բողոքի ակցիա (video) 53-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ջրատարում Վթարային ջրանջատում Երևանում Սամվել Կարապետյանն ասաց՝ ինչու է մտել քաղաքական դաշտ (video) ԱՄՆ-ն առաջարկում է նոր միջազգային կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության համար Ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունն իրենց գրպաններում. հերթը Արթիկի ՔՊ-ական ղեկավար Անանիկ Ոսկանյանինն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am