Բժշկական սարքը գողանալու կասկածանքը նոր քրեական գործի հիմք է դարձել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացի Ցոլակ Ղարսլյանի պատկանող բժշկական սարքը հափշտակել են եւ վերջինիս կասկածներ է ունեցել, որ իրեն պատկանող բժշկական սարքը հափշտակել է Ռազմիկ Թուսինյանը: Արդյունքում Ցոլակ Ղարսլյանը իր ընկերների` Շավարշ Գևորգյանի, Վարուժան Կաջոյանի, Տարոն Դումոյանի հետ համաձայնության է եկել, որ Թուսինյանին պետք է առեւանգեն եւ ստիպեն, որ ըստ էության ասի, թե ինքն է տարել բժշկական սարքը, թե` ոչ : Եվ ահա 2016 թվականի սեպտեմբերի 9-ին տղաների խումբը ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի շենքի դիմաց տեղակայված ավտոկայանատեղից բացահայտ առևանգել է Թուսինյանին:
Ըստ էության տղաները առեւանգելուց հետո որոշել են, թե ուր պետք է տանեն իրենց «թիրախին»: Տեղեկացանք, որ առեւանգելուց հետո տղաների խումբը Ռազմիկ Թուսինյանին տեղափոխել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող ամայի տարածք: Ամենայն հավանականությամբ վերջիններս ամայի տարածք հասնելով հասկացել են, որ տարածքը ապահով չէ եւ իրենց կարող են բռնել, որոշել են իրենց «զոհին» մեկ այլ վայր տեղափոխել: Այսիպսով տղաների խումբ Շավարշ Գեւորգյանին պատկանող «Նիսսան» մակնիշի 50 QC 050 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Թուսինյանին տեղափոխել են Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի 9 տան հասցեում գտնվող արտադրամաս, որտեղ էլ սկսվել է «կռիվ կինոն»:
Տղաները սկսել են ծեծի ենթարկել Թուսինյանին՝ ձեռքբերով եւ ոտքերով հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին: Տղաները, տեսնելով, որ Թուսինյանից չեն կարողանում որեւէ բան պարզել, թե արդյոք նա է հափշտակել Ղարսլյանին պատկանող բժշկական սարքը, նոր մեթոդների են դիմել: Օրինակ Շավարշ Գևորգյանը մետաղյա ձողով հարվածներ է հասցրել Թուսինյանի մեջքին, հարթաշուրթով քաշել են նրա ականջը, իսկ ահա տղաներից Վարուժան Կաջոյանը ծեծի ենթարկելու ժամանակ, պոլիէթիլենային տոպրակ է քաշել Թուսինյանի գլխին եւ որոշակի ժամանակ վերջինիս զրկել շնչելու հնարավորությունից։
Մանրամասները՝ armlur.am-ում
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը