Արայիկ Խանդոյանը ծեծի է ենթարկվել դատարանի նկուղում
Փաստաբան Արա Ղարագյոզյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է. «Այսօր Ավան և Նոր Նորքի դատարանի նկուղային հարկում ծեծի է ենթարկվել նաև Արայիկ Խանդոյանը, աչքերի տակ այս պահին սևացած է, կան նաև այլ կապտուկներ»։ Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը նախորդ դատական նիստից հեռացվել էր 6 ժամով։
