ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը 2 տարում Հայաստանին կտա ՀՆԱ-ի 30 տոկոս աճ: Նախարարն այս մասին ասաց «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Հաշվարկված է, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը 2 տարում Հայաստանին կտա ՀՆԱ-ի աճ՝ 30 տոկոս»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դա փաստում են նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետազոտությունները: Քերոբյանը պարզաբանեց՝ աճը տեղի կունենա, եթե ապաշրջափակվեն հաղորդակցության բոլոր ուղիները՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Անդրադառնալով միջոցառմանը՝ նա նշեց, որ թեև հաղորդակցությունների ապաշրջափակումը ֆորումի թեման չէր, բայց բոլորը լավ հասկանում են, որ այն էապես կբարելավի հնարավորությունները և մրցունակ կդարձնի նախաձեռնությունները: Ըստ էության Վահան Քերոբյանի համար միայն մի ճանապարհ կա, և դա հայ-թուրքական սահմանի բացումն է։ Ոչ մի կապ չունի, որ ֆորումը հայ-ռուսական տնտեսական համագործակցության մասին է։ Վահան Քերոբյանն ու նրա քաղաքական առաջնորդը չեն հասկանում, որ 2 տարվա ընթացքում 30 տոկոս, այսինքն՝ տարեկան 15 տոկոս ՀՆԱ-ի աճը թուրքական քաղաքական կտեր են, որ Էրդողանը հեռակա հրամցրել է Նիկոլ Փաշինյանին, նա էլ դա փոխանցում է հայ հասարակությանը։ Ընդ որում, որպես զիջում, մեզանից պահանջում են Նախիջևանի միջանցքը, որը չափազանց բարձր գին է այդ ենթադրյալ ՀՆԱ-ի աճի դիմաց։ Իմիջիայլոց, առանց սահմանների բացման, Հայաստանի Հանրապետությունը 2000-ական թվականների սկզբին ունեցել է տարեկան 11-12 տոկոս ՀՆԱ-ի աճ, ինչը թույլ է տալիս պնդել, որ խելամիտ կառավարման արդյունքում հնարավոր է հասնել տնտեսական բարձր արդյունքների՝ առանց հայրենիքը թշնամուն զիջելու և ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ներկայությունը հանդուրժելու։
Ինչ վերաբերում է ներդրումների գաղափարին ընդհանրապես, ապա պետք է մեկընդմիշտ հիշել՝ որևէ օտարերկրյա ընկերություն մեր երկրում ներդրումային երկարատև ու լուրջ ծրագիր չի իրականացնի, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել տևական խաղաղություն, քանի դեռ պարզ չէ, ՀՀ այս կամ այն բնակավայրի տարածքային պատկանելիությունը որոշվելու է սովետակա՞ն, թե՞ Հայաստանի անկախ հանրապետության քարտեզով։ Մնացած բոլոր խոսակցությունները սովորական դասագրքային պոպուլիզմ են, որոնք արվում են հանրությանը զբաղեցնելու և իրական խնդիրներից հանրային ուշադրությունը շեղելու նպատակով։
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը