Գազպրոմբանկն ինչո՞ւ է լքում
Գազպրոմը կարող է լքել Թուրքիայի ներքին շուկան՝ մնալով միայն որպես գազ արտահանող: Գազպրոմբանկն ավարտում է Promak ընկերությունը լքելու գործընթացը, որը Թուրքիա ռուսական գազի երկու ներկրողների՝ Enerco-ի եւ Avrasya-ի վերահսկիչ մասնաբաժնին է տիրապետում (60 տոկոս)։ Այս մասին գրում է «Կոմերստանտ»-ը։ Ավելի վաղ, Մեդվեդեւն ասել էր, որ թուրքական շուկան «անկանխատեսելի է» եւ լիրայի արժեզրկման պատճառով կորցնում է գրավչությունը։ Շուկան լքելը կարող է ուժեղացնել «Գազպրոմի» բանակցային դիրքը գնի շուրջ վեճերում, քանի որ ընկերությունն այլեւս հետաքրքրված չի լինի իրացման բիզնեսի շահութաբերությունը պահպանելու հարցում։
