Թուրքի գեներալը. ինչպես արդարացնել թշնամուն

Նորաթուխ ՔՊ-ական, ասֆալտի գեներալ Գագիկ Մելքոնյանի մոտ մտքի հերթական փայլատակումն է նկատվել: Լրագրողների հետ խոսելով Քասախ համայնքի երկու երիտասարդների՝ Գորիս-Կապան ավտոճանապարհից ադրբեջանցիների կողմից առեւանգման մասին, Մելքոնյանը զարմազել-զայրացել է.<<Եթե երկու հոգի մոլորվում են, գնում են ինչ-որ տեղ անցնում են, էս իշխանություննե՞րն են մեղավոր: Եթե էդ մարդիկ չեն մոլորվել, հիմա հետ են եկել, պետք է ասեն՝ մեզ գողացել են, մեզ առեւանգել են, թող ասեն», ասել է թուրքահպատակ այս գեներալը: Այո, միայն թրքահպատակը կարող էր նման թրքահաճո հայտարարություն անել,ասելով՝ իբր մոլորվել են: Այն դեպքում, երբ մի քանի օր է տղաների հարազատները հայտարարում են, թե խոսել են նրանց հետ, իրենց փոխանցել են, որ ադրբեջանցիները կանգնեցրել են մեքենան, ինչ որ խնդիր կա…
Փաստորեն, հերիք չէ, որ երկիրը դարձրեցին ադրբեջանական տարածք, հիմա էլ,թե մոլորվել են…
Մեկը հարցնող լինի՝ այդ որտեղ են մոլորվել՝ Գորիսում, թե Կապանում, թե այս քաղաքներն այլեւս մերը չեն, թե նրանց առեւանգել են այն ճանապարհահատվածին, որը ձեր թրքահպատակ ղեկավարն առանց որեւէ հիմքի հռչակեց ադրբեջանական տարածք եւ նվիրց իր սիրելի Ալիեւին:

Իսկ իրականությունն այն է որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողացել պաշտպանել իր քաղաքացիներին արտաքին ագրեսիայից, քանի որ ադրբեջանցիների ներկայությունը ՀՀ սուվերեն տարածքում հենց այդ ագրեսայի վկայութունն է: Ոտնահարվել է ՀՀ սուվերեն տարածքով ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը, իսկ այդ իրավունքի պաշտպանությունը ըստ ՔՊ ծրագրի եւ նախեւառաջ՝ ՀՀ Սահմանադրության պետության առանցքային գործառույթներից:
Իհարկե մելքոնյանգագիկների համար անչափ բարդ է, եթե չասենք անհնար հասկանալ այս իրողությունները, մարդու էությունն է այսպիսին:

Արցախում կռվող և հայրենիքն ազատագրողներին զուգահեռ թիկունքում 90-ականներին բարգավաճում էր մի խավ, որին ժողովուրդն անվանում էր՝ նախ՝ «ասֆալտի ֆիդայի», հետո՝«ասֆալտի գեներալ»։ Այդ ասֆալտի գեներալների դասական օրինակ է պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, որի կենսագրական տվյալները անհնար է գտնել համացանցում՝ պարզելու համար, ասենք, գեներալ-լեյտենանտի տիտղոսակիրը ի՞նչ կրթություն ունի, ընդհանրապես զինվորական կրթություն, թե չունի, որից այսօր մեր զինվորները կարող են մի բան սովորել։ Պաշտոնական կենսագրության մեջ կարդում ենք՝ 1983 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի գյուղատնտեսական ինստիտուտը` ինժեներ-տնտեսագետի մասնագիտությամբ։ 1983-1988 թվականներին աշխատել է Էջմիածնի շրջանի Հայկաշեն գյուղի կաթնամթերքային համալիրում։ Ահա այն ամենը, ինչը նախորդել է նրա զինվորական կյանքի ու այս փառահեղ կարիերայից հետո է, որ սկսվել է այս գեներալի առաջխաղացումը, ինքն իր գործը, իր տեղը գտել է՝ թիկունքի գծով:
44-օրյա պատերազմի ավարտից հետո էլ թիկունքի գեներալը իր ուսերին էր վերցրել հողատու իշխանությունների թիկունքը պահելու անպատվաբեր գործը: Նրա ջանքերով էին ֆիդայական ֆեյք-խմբեր ձեւավորվել, զինվորական համազգեստներ հագած այդ երիտասարդները տարբեր վայրերում տեսայութեր էին նկարում՝ իբր մասնակցել են 44-օրյա պատերազմին ու հիմա աջակցություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ քննադատելով ընդդիմությանը:
Հենց այս տեսակն է հանձնել Արցախը, 90-ականներին սրա նմաններին գուցե չհաջողվեց, քանզի իշխանության ղեկն առավել հայրենասերների ձեռքում էր եւ հնարավոր եղավ սրբագրել սրանց նմանների դավաճանությունները, չիրականացրած պլանները կյանքի կոչեցին տասնամյակներ անց՝ մեր օրերում: Մի մարդ, որը 90-ականներին իբր կռվել է հանուն հողի ու ջրի, իսկ այսօր դա մեր տարածքը չի համարում, մի մարդ, որ իշխանությունն ու աթոռն ավելին է նախընտրում, քան հարգումպատերազմում ընկած իր նահատակ ընկերների պատգամը՝ <<պահել հայրենիքը, չհանձնել եւ ոչ մի թիզ >>, այսօր կանգնել եւ արդարացնում է թրքահպատակների քայլերն ու ծրագրերը: Այո, սա այն տեսակն է, որը վաղն էլ իր ոչ միայնհայրենի Գեղարքունիքի մասին կասի, թե մարդիկ մոլորվել էին, գերի ընկան, այլեւ Երեւանի կենտրոնի, քանզի իշխանությունն ու փառքը պահանջում են լկտիաբար ստել, ինչն էլ անում է ասֆալտի գեներալը:

Անի Սահակյան

դիտվել է 2485 անգամ
Լրահոս
Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am