«Թող ոչ մեկը ինձնից չնեղանա, բայց Սերժ Սարգսյանն ուներ շատ ավելի հետեւողական ու խիստ դիրք… Այսպիսի խորհրդարանը ոչ մի հարց չի կարող լուծել». Անդրանիկ Միհրանյան. տեսանյութ
«Հայկական ժողովրդական ասացվածք կա՝ այն ձեռը, որ կտրել չես կարող, պետք է համբուրես, դնես գլխիդ: Այս հոգեբանությամբ է զարգանում այսօր հայկական իրավիճակը»- այսօր «Հայելի» ակումբում խոսելով մեր երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:
Նա ասաց, որ ժողովուրդը հոգեբանական խնդիրներ ունի, քաղաքական ակտիվություն չկա, որ պայքարի դուրս գան ու երկու բան է մնում՝ կա՛մ նստել սպասել, որ այդ ալիքը բարձրանա, կա՛մ ակտիվ աշխատել եւ ալիք ստեղծել. «Թող ոչ մեկը ինձնից չնեղանա, բայց Սերժ Սարգսյանն ուներ շատ ավելի հետեւողական ու խիստ դիրք: Ոչ մի ընտրություն: Չմասնակցե՛լ ընտրություններին ու նույնիսկ չքննարկել: Գողական, հանցավոր աշխարհում ոնց են մեկին ասում՝ սա «опущенный» է, օգտագործած տղամարդ է, հետո ասում ես՝ լավ, արի նստենք մի բան խմենք, հաց ուտենք եւ այլն: Նույնիսկ այդ իմաստով դա իր դիրքն էր: Հիմա իրենք բոլորն էլ հասկանում են, որ այսպիսի խորհրդարանը ոչ մի հարց չի կարող լուծել, իրենք ուղղակի նպաստեցին այս իշխանության լեգիտիմացմանը»:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը