Էրդողանը «գաղտնազերծեց» Փաշինյանի պլանը. «Թավիշը» խնդրում է

Թուրքիայի նախագահը երեկ սենսացիոն բացահայտում է արել, հայտնելով, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել։ Ի պատասխան Էրդողանը կրկին խոսել է Զանգեզուրի միջանցքի մասին, ու պնդել՝ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի։

«Տարակուսելի է, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը չի քննարկում Նախիջևանի միջանցքի հարցը, մյուս կողմից՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնում։ Եթե ուզում է հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն»,- ոչ ավել, ոչ պակաս ասել է Թուրքիայի նախագահը Նյու Յորք մեկնելուց առաջ, ուր մասնակցելու է ՄԱԿ-ի հերթական վեհաժողովին։

Ըստ Էրդողանի, հանդիպման առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետի միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր օրեր առաջ, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։ «Եթե նրանք անկեղծ են Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության գնալու ցանկության մեջ և պատրաստ նոր գործընթաց սկսելու ուղղությամբ քայլերի գնալ, մենք էլ ընդառաջ կգնանք և դիվանագիտությանը ընթացք կտանք»,- ասել է Էրդողանը, ընդգծելով, որ գործընթացը պետք է առաջ գնա փոխզիջումների միջոցով։
«Երբ գործի է դրվում դիվանագիտությունը, ինչ-որ բան տալիս ես, ինչ-որ բան՝ ստանում։ Հույս եմ հայտնում, որ այս հարցում ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները կգերակշռեն, և այսպիսով Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը կհաղթահարվի միջանցքների բացման շնորհիվ»,- ասել է Թուրքիայի առաջնորդը:

Այսպես, արդեն երկրորդ ամիսն է՝ պաշտոնական Երևանն ու Անկարան հեռավար ուղերձներ են փոխանակում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Նախ` Փաշինյանը նշեց, թե դրական ազդակներ կան Անկարայից, ապա Թուրքիան ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարեց, թե պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: «Մեր տարածաշրջանում նոր, կառուցողական մոտեցումների կարիք կա: Չնայած կարծիքների և ակնկալիքների տարբերություններ կան, բայց վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա», - օգոստոսի վերջին ասել էր Էրդողանը:
Հավաստիացնելով, որ Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, Թուրքիայի նախագահը միաժամանակ պնդել էր, թե նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, որն առաջարկում է Հայաստանին խաղաղության համաձայնագիր ստորագրել։ «Ինչպես և համաձայնեցվել է 2020թ. նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարությամբ, ամբողջ տարածաշրջանը բացելով` նոր հնարավորություններ կառաջանան, որոնք կփոխեն Հարավային Կովկասը: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն կողմերի հետ, ովքեր ցանկանում են լավ օգտագործել այս պատմական հնարավորությունը»,- ասել էր Էրդողանը:

Այս հայտարարություններից մոտ մեկ շաբաթ անց Փաշինյանը կառավարության նիստում պնդել էր, թե պաշտոնական Երևանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն է տեսնում։ Ավելին, Փաշինյանը պնդել էր, թե իր կաբինետն իրեն պատասխանատու է համարում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար՝ գիտակցելով դրա բարդությունը։ «Խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ, մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նման ջանքեր գործադրել»,- ասել էր նա, հավելելով՝ Ռուսաստանը գործընթացին ակտիվորեն աջակցելու պատրաստակամություն է հայտնել, շահագրգռվածություն կա նաև ԵՄ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կողմից։

Հայաստանի և Թուրքիայի միջև շարունակվող այս հեռակա երկխոսության ֆոնին՝ այս ամսվա սկզբին Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո «տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն հարաբերությունները կարգավորելու ջանքերը»։ «Մոսկվան պատրաստ է ամենաակտիվ կերպով աջակցել նրանց»,-ընդգծել էր Սերգեյ Լավրովը:

Հիմա, ինչ է ստացվում, Էրդողանը վարպետորեն բացահայտել է Փաշինյանի մի խնդրանք, որը նա, փաստորեն արել է, միաժամանակ, երբ մեզ համոզում են, թե հայկական կողմը Նախիջևանի միջանցք չի քննարկում, «միջանցքի» թեմա չկա հայկական օրակարգում և այլն:

Այսինքն, Էրդողանը բացահայտել է հայկական դիվանագիտության հերթական պլանը, որն իրականացնում է Փաշինյանը ետնաբեմային քաղաքականության արդյունքում:
Ինչո՞ւ է Էրդողանը բացահայտել այս «գաղտնիքը»... Որպեսզի մեկ անգամ ևս կրկնի՞ այն պահանջները, որոնք Անկարան ու Բաքուն դրել են Հայաստանի իշխանությունների առջև...

Ինչո՞ւ է Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպում խնդրում... Թուրքիան հրաժարվե՞լ է Սյունիքի միջանցք պահանջել... Ո՛չ, չի հրաժարվել: Այդ դեպքում Փաշինյանը ի՞նչ պայմաններում է որոշել, որ Էրդողանի հետ շփումները, նույնիսկ բանավոր պայմանավորվածությունները ի շահ Հայաստանի ու Արցախի են ծառայելու...

Թե՞ Փաշինյանին հաջողվելու է Էրդողանին համոզել՝ հետ կանգնել թուրք-ադրբեջանական պահանջներից...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1746 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am