Infiniti-ի 27-ամյա վարորդը, որը ոստիկանության դիմաց 5 մեքենայի էր բախվել, եղել է խմած, վարորդական իրավունք չի ունեցել

Ոստիկանությունը պարզել է սեպտեմբերի 19-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց տեղի ունեցած խոշոր շղթայական ավտովթարի մասնակիցների, այդ թվում Infiniti-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված վիրավորների, նաև ոստիկանական ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ Infiniti-ն վարել է Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հմայակ Միրզոյանը։ Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ և իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։


Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ կայանված վիճակում վթարի ենթարկված «ՎԱԶ 2106»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ, 29-ամյա Գևորգ Բադեյանը։

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Infiniti-ի վարորդն ու նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ, 38-ամյա Սարգիս Համբարձումյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 31-ամյա Արմիկ Փարսյանին պատկանող Mercedes մակնիշի, 59-ամյա Ավետիկ Ղուկասյանին պատկանող Isuzu մակնիշի, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird մակնիշի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի հաշվեկշռում հաշվառված ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային և 30-ամյա Ռոմիկ Ավագյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Ոստիկանների կողմից մարմնական վնասվածք ստացած Արսեն Գրիգորյանը ձեռնափայտով է քայլում Առևանգված Բաբկեն Ասրյանին ազատ արձակեցին․ Նա եկավ Սուրբ Աննա եկեղեցու բակ «Դուք հրաման կատարող ստրուկ եք․ հանրային պախարակման եք արժանանալու»․ Բագրատ Սրբազանը՝ բռնաճնշումների հրահանգ կատարողներին Հաղպատից դեպի Ալավերդի ճանապարհահատվածն արդեն անցանելի է Ողջունում ենք Գերաշնորհ Բագրատ Սրբազանին և նրա առաջնորդությամբ՝ հանուն Հայրենիքի մղվող ազնիվ պայքարը․ Ռամկավար Ազատական կուսակցության Լիբանանի անդամակցություն ՌԴ դիրքորոշումները ոչ միշտ են ընկալելի. Տիգրան Աբրահամյան «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնության գործով դիմել է Գլխավոր դատախազություն Անկած կենդանիների պատճատով մեծանում է հիվանդությունների տարածման ռիսկը Հայաստանը պետք է ձերբազատվի երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից․ Էրդողան Կարմիր բերետավորները 260.000-ական դրամ պարգևավճար են ստացել. Տելեգրամյան ալիք Փաշինյանն այլևս չի կարող համոզել իր կողմնակիցներին. Զատուլին Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սյունիք Փաշինյանը նեոբոլշևիկ է, և այդպիսի իշխանությունները ազգային շարժումը կոչում են կղերաֆեոդալական. Արմեն Աշոտյան Երկրի ղեկավարը հազար տարի չբացված դռնով, մայթերի վրայով դուրս է եկել ու փախել է. Բագրատ Սրբազան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները համարում ենք երկրի ներքին գործը. Զախարովա Մասիսում շինարարական աշխատանքների ժամանակ բետոնե պանելը ընկել է քաղաքացու վրա, ով տեղում մահացել է Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին վերականգնելու աղետից տուժած բնակավայրերը. Զախարովա Իրանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը Ողբերգական դեպք՝ Երևանում. Դրոյի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հերթական աջակցությունը Փաշինյանին՝ Թուրքիայից Միհրան Մախսուդյանի որդու խափանման միջոցը փոխվեց «Безотчётник» մարդ չպետք է լինի, այս փողոցային բառն եմ ասում, որը իրենցն է, որ հասկանան․ Սրբազան (video) «Նիկոլածին ոստիկանները» շարունակում են շրջափակած պահել Կառավարության շենքը (video) Նիկո՛լ, քեզ չենք թողնելու, որ մեռնես․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, գնա՛․․․ քեզ արդեն մի տեղից վռնդել են, մեկ է՝ էլի են վռնդելու․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am