ՀԺ-ն գրում է.Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Ավետ Սարգսյանը, որը Սիսիանի քաղաքապետի եղբայրն է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիրը:Պարզվում է, որ նորընտիր պատգամավորը պատկառելի ունեցվածքի տեր է: 2004 թվականից մինչեւ 2017 թվականը «Հիդրո» ՍՊԸ-ն ղեկավարած Ավետ Սարգսյանը հայտարարագրել է 3 հատ առանձնատուն, 3 հատ հասարակական նշանակության շինություն, 4 հատ էլ հողամաս: Որպես շարժական գույք նա իր հայտարարագրում նշել է, որ ունի 3 հատ մարդատար ավտոմեքենա (LEXUS GX, TOYOTA FORTUNER եւ GAZ 24) եւ 2 հատ բեռնատար (Kamaz եւ UAZ): Բացի վերը նշված շարժական եւ անշարժ գույքից, Ավետ Սարգսյանը հայտարարագրում նշել է, որ ունի նաեւ մեկ՝ 8 միլիոն դրամը գերազանցող բնակելի տուն:ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարագրել է 1.1 մլն դրամ եւ 2 հազար 600 դոլար: Որպես եկամուտի աղբյուր նա նշել է աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու պահին կազմել է մոտ կես միլիոն դրամ:Ավետ Սարգսյանը Սիսիան քաղաքից է,1985-1992թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում:1987-1989թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1992թ. աշխատել է Սպանդարյան ՀԷԿ-ի շինվարչությունում՝ որպես գլխավոր ինժեներ: 1997-1999թ. եղել է Որոտան ՀԷԿ-ի փոխտնօրենը իրացման գծով: 1999-2004թթ. աշխատել է Սպանդարյան ՀԷԿ-ի շինվարչության պետ: 2004թ. մինչ պատգամավոր ընտրվելը ղեկավարել է «Հիդրո» ՍՊԸ-ն: 2000թ.-ից ՀՀԿ անդամ է: Ավետ Սարգսյանը պատգամավոր դարձավ միայն այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն որոշեց, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ու Առուշ Առուշանյանը չպետք է մուտք գործեն ԱԺ: Ավետ Սարգսյանը 4 հազարից մի փոքր ավելի ձայն էր ստացել:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը