Զորակոչի ժամանակ որևէ մեկի՝ պաշտոնյայի զավակ լինելու հանգամանքը հաշվի չի առնվում:Բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց երեխաներ այսօր ծառայում են բանակում.լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը,իսկ լրագրողները հորդորեցին անուններ տալ,նա կտրուկ պատասխան տվեց.«Չէ, չեմ տալու»:
Առաջնագծո՞ւմ էլ կան պաշտոնյաների երեխաներ,հարցրեցին լրագրողները. «Նաև առաջնագծում: Լսեք մի րոպե, ես ձեզ բան եմ ասում էլի: Նրանցից առնվազն երկուսն ունեն զորացրման պարտադիր ցուցում, առողջական: Բայց նրանց զորացրումը մենք չենք իրականացնում մի պարզ պատճառով՝ որովհետև հենց զորացրումն իրականացնենք, դառնալու է, որ նա պաշտոնյայի զավակ է, դրա համար է զորացրվելու: Դուք պատկերացրեք էդ ընտանիքի վիճակը, որը չի միջամտել զորակոչի ժամանակ, մի տարի անցել է էդ զորակոչից, երեխան ծառայում է, ունի առողջական լուրջ խնդիր, պիտի զորացրվի, և հայրն ինձ ասում է՝ կարա՞նք չզորացրենք: Ես հասկանում եմ, որ դա իմ կողմից սխալ է, բայց նաև հասկանում եմ ծնողի համապատասխան միջնորդությունը»:
Ըստ Վիգեն Սարգսյանի՝ նաև հենց այսօր կա դեպք, երբ շատ հայտնի պաշտոնյայի որդի դիմել է սպայական պատրաստման ծրագրին, որոշել է որպես սպա ծառայել: «Ու իրեն հարթաթաթության համար չէին ներգրավում ծրագրի մեջ, որովհետև երրորդ կարգի հարթաթություն ուներ: Ես չարաշահել եմ իմ պաշտոնը, ասել եմ, որ երրորդ կարգի հարթաթաթությունը սպային պետք է չխանգարի առանձնապես, եթե ինքը այդքան վճռական որոշել է ծառայել», ասաց նախարարը:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը