Անխուսափելի պատերազմի նախաշեմին

Ադրբեջանական կողմը նոր ռազմական բախում հրահրելու հստակ քաղաքականություն է որդեգրել։ Ամեն օր մի նոր սադրանք է տեղի ունենում հայ-ադրբեջանական շփման բոլոր հնարավոր գծերում։

Նախօրեին Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցի զինվորները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող հայկական քաղաքացիական միկրոավտոբուս, որը գալիս էր Արցախից։ Նրանք մոտ 10-15 րոպե թույլ չեն տվել, որ մեքենան շարժվի, նվաստացրել և սպառնացել են երեխաներին, որոնք Արցախի ֆուտբոլի պատանի հավաքականի խաղացողներ են եղել՝ 15-16 տարեկան պատանիներ՝ «Լեռնային Արցախը» թիմից։ Ադրբեջանցիները միկրոավտուբուսի վրայից քերելով մաքրել են Արցախի դրոշը և երեխաներին սպառանալից տոնով ասել, որ Արցախն Ադրբեջան է։ Սադրանքն ամբողջությամբ նկարահանել և տեսանյութը հրապարակել են համացանցում, որը տարածվել է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական տիրույթում։

Այս դեպքից մեկ օր անց՝ սեպտեմբերի 18-ին, Գորիս–Կապան ավտոճանապարհին տեղավորված ադրբեջանցիներն էքսկավատորի շերեփով (ковш) հարվածել են «Ապավեն» ընկերությանը պատկանող հայկական պետհամարանիշով «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի խցիկին՝ վնասելով մեքենան։ Այս մասին Sputnik Արմենիային պատմել է ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը` հավելելով, որ վնասված ավտոմեքենան 2020թ–ի արտադրության է, դրա դիմաց ընկերությունը վճարել է 160 000 եվրո։ Նա նաև նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ իրենց բեռնատարների վարորդներին ահաբեկում են, իջեցնում ավտոմեքենաներից, ստուգում և այլն։

Ուստի ինքը հրահանգել է այսուհետ իրենց բոլոր ավտոմեքենաներին երթևեկել բացառապես Տաթևով անցնող շրջանցիկ ճանապարհով։ «Քանի որ այդ հատվածի վրա հիմնականում մեր կարճ բեռնատար ավտոմեքենաներն են երթևեկում, այնպես կոչված` ինքնաթափերը (самосвал), որոնք արտահանում են Քաջարանի, Ագարակի կոմբինատների խտանյութը, ես արդեն հրահանգել եմ շարժվել Տաթևով։ Դրանք կարճ մեքենաներ են ու դրանց երթևեկությունը Տաթևի ճանապարհով հնարավոր է»,– ասել է ընկերության տնօրենը։

Ինչ վերաբերում է Իրանից Հայաստան մտնող բեռներին, Գագիկ Աղաջանյանն առաջարկում է դրանք բեռնաթափել Մեղրիի մաքսատանն ու այնտեղից հայկական փոխադրողների փոքր չափի բեռնատարներով Տաթևի ճանապարհով հասցնել Երևան։
«Ես հասկանում եմ, որ դա ծախսատար է, բայց այդ ծախսը տրվելու է մեր ավտոփոխադրողներին և ոչ թե ադրբեջանցի, այսպես կոչված, ռեկետյորներին։ Իրանցիներն էլ իրենց հերթին ավելի պակաս գանձում կանեն, քանի որ բեռնաթափումը տեղի է ունենալու Մեղրիում, ոչ թե Երևանում»,– ասել է նա։

Իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր Գորիս–Կապան ճանապարհին, Գագիկ Աղաջանյանի հաշվարկով, միայն զուտ տնտեսական առումով Հայաստանի տարածքում միջազգային բեռնափոխադրումների գինը 1 տոննայի համար թանկացնում է 13 դոլարով։ «Մի ուղղությամբ անցնելու դեպքում` 130 ԱՄՆ դոլար, վերադարձը` ևս 130, այսինքն միասին` 260։ Հաշվի առնելով, որ միջազգային փոխադրումներ իրականացնող մեքենաների հիմնական մասը փոխադրում է մոտավորապես 20 տոննա բեռ, 1 տոննայի փոխադրումը միայն Հայաստանի տարածքում 13 դոլարով թանկանում է։ Դա ահռելի մեծ թիվ է»,– ասել է նա և որպես լուծում առաջարկել՝ հրաժարվել այդ ճանապարհից։

Փաստորեն, ադրբեջանական կողմն արդեն հասել է իր նպատակին՝ նա գրավել է Զանգեզուրի ամենակարևոր օղակներից մեկը՝ Գորիս-Կապան ճանապարհը և սադրիչ գործողություններով արդեն պարտադրում է հրաժարվել այդ ճանապարհից։ Դիմադրության չհանդիպելու դեպքում հաջորդաբար ադրբեջանական կողմը պահանջելու է նաև Սյունիքի մնացած հատվածները և Սևանա լճի Շորժայի ափը, ապա Վարդենիսը, ինչի մասին Ալիևը բազմիցս հայտարարել է։ Կարելի է չկասկածել, որ հաջորդաբար թիզ առ թիզ նա պահանջելու է ողջ Հայաստանը։

Ու քանի դեռ Հայաստանի իշխանությունը, անվտանգություն պահանջելու և հայկական տարածքները պաշտպանելու փոխարեն, Սովետական Միության քարտեզների մասին է խոսում՝ ընդ որում անգամ չիմանալով, որ սովետական տարիներին հայ-ադրբեջանական քարտեզը մի քանի անգամ է գծվել, մենք ամեն օր ունենալու ենք նոր սադրանքներ, նոր զոհեր ու նոր տարածքային կորուստներ։ Նրանք, ովքեր ընտրեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա խոստացած ապագան, թերևս չեն հասկանում, որ նոր պատերազմը գնալով անխուսափելի է դառնում։ Այսինքն՝ մենք տվեցինք Արցախի 70 տոկոսը ոչ թե խաղաղության դիմաց, այլ նրա համար, որ բացենք Հայաստանը հանձնելու դարպասները։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2615 անգամ
Լրահոս
Տիրադավների խրախճանքը. «Հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու». «Իրավունք» Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ» Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ» ՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ որոշումը կա. Ժողովուրդ Նիկոլ Փաշինյանի գլուխը խառն էր․ մի ֆեյսբուքյան պատմություն 19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ Ամերիկայում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում ՔԿ-ն հրաժարվում է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների և զոհվածների անվանացանկը Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածք Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս Բագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն» Գագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ Հայտնի է՝ ում է մակագրվել Վահրամ Սահակյանի գործը Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բարձրացված խնդիրները լուծվել են. ՄԻՊ Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է Պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Կայա Կալասը Դամասկոսում մի շարք հանդիպումներ է անցկացրել Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք» Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից մեկը՝ կռունկավարը, ՀՀ քաղաքացի է, երկուսը՝ Իրանի «Արա՛, տանում էիր՝ սպանեիր մեզ․ բայց չմեռանք, որ էսօր գանք ու քթիցդ բերենք»․ Մանուել Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am