Ինչու է Ալեն Սիմոնյանը դարձել ադրբեջանական մամուլի սիրելին

2020–ի նոյեմբերի 9–ին ֆորմալ առումով պատերազմը դադարեցվել է, բայց դրա հետևանքները դեռ երկար են զգացնել տալիս ու տալու։

Նիկոլ Փաշինյանի բերած պատերազմի ու խայտառակ պարտության հետևանքներից են, տարբեր գնահատականներով, մինչև 200–ի հասնող մեր գերիները ադրբեջանական բանտերում։ Պաշտոնապես հստակ թիվ գերիների մասով չկա։ Չկա նաև հստակություն, թե երբ նրանք ազատ կարձակվեն։

Իր իշխանության վերարտադրության հարցով մտահոգված Նիկոլը նախընտրական փուլում հայտարարում էր, որ մեր գերիները, հանուն հայրենիքի (դե՛, հանուն իր աթոռի, էլի՛) կարող են 1–2 ամիս էլ դիմանալ։

Այդ 1–2 ամիսն անցավ, Նիկոլը մնաց աթոռին, բայց գերիները չկան։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը զեկույց էր ներկայացրել այն մասին, թե ինչ սարսափելի կտտանքների ու նվաստացումների են ենթարկվում մեր գերիները։ Նրան հղում անելով՝ ԱԺ–ում էլ հնչեցվեցին նախորդ դարավերջում Բաքվում ու Սումգայիթում գազանություններով աչքի ընկած ադրբեջանցիների ներկայիս ժառանգների վայրագությունների մասին։

Ճշմարտությանը զարմանալիորեն հակադրվեց ԱԺ խոսնակ նշանակված Ալեն Սիմոնյանը։ Նա «հորինված տեսարաններ» որակեց Մարդու իրավունքների պաշտպանի ասածները։ Ասել է թե՝ Ալեն Սիմոնյանը կրկնեց ադրբեջանական քարոզչամեքենայի այն թեզն, ըստ որի՝ Ադրբեջանում հայ կալանավորների հանդեպ ոչ մի անմարդկային բան ու հանցագործություն չի իրականացվում։

Ադրբեջանական մամուլը վերջին օրերին հեղեղված է Ալեն Սիմոնյանից մեջբերումներով։ Նա դարձել է ադրբեջանցիների սիրելին, քանզի հայ գերիների մասով Ալիևի վարչախմբի գազանություններն ու հանցագործությունները նա համարում է «հորինված տեսարաններ»։

Հունական կղզիներում գերթանկարժեք փարթիների սիրահար Ալեն Սիմոնյանից այլ բան չէր էլ սպասվում։ Նա Նիկոլ Փաշինյանի իսկական թիմակիցն է։ Նիկոլն օրինաչափ ու լեգիտիմ է համարում ադրբեջանցիների գործողությունները Հայաստանի տարածքում, իսկ Ալենն էլ հայտարարում է, որ հայ գերիների դեմ ադրբեջանցիների սրիկայությունները «հորինված» են։

Դե ծափ տվեք, արա՛։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 812 անգամ
Լրահոս
ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 27-ին 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվել. վիրավորներից մեկը անչափահաս է Ճանապարհը փակել են, ծեծել վարորդին․ Երվանդ Քոչարի փողոցում միջադեպի մասնակիցները ձերբակալվել են ԱԱԾ-ից արտահոսք է եղել․․․ Փաշինյա՛ն, «գլուխդ կոխիր ասֆալտի մեջ ու վայելիր համը»․ Գեղամ Մանուկյան (video) «Նիկո՛լ, դու վախեցիր, որ հաշմանդամության նպաստի հույսին ես մնալու»․ Արմինե Ադիբեկյան (video) Ընտանիք մտնելը «շանտղություն է», ո՞նց եք պատասխան տալու (video) Արցախցիների շրջանում աղքատությունը կազմել է 50 տոկոս, տապալել եք նրանց զբաղվածության հարցը (video) Աննա Վարդապետյան, ձեր երեխաների հաշվի՞ն եք անում էս սարսափելի գործողությունները․ Արմինե Ադիբեկյան (video) ԲԴԽ-ն Քոչարյանի գործը ձգձգելու համար դադարեցրել է Աննա Դանիբեկյանի լիազորությունները «Ես ձեր գնահատականի կարիքը չունեմ, մի՛ խանգարեք,», «Չփորձվեք ինձ մի բան ասել»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Գյումրիում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազին Սասուն Միքայելյանը ասում ա՝ ցարի բոգ էր Քոչարյանը, լռե՛ք․մանրամասն խոսե՞մ հոկտեմբերի 27-ից․Մանուկյան (video) Ու էս ամենը իմ և ձեր հարկերի հաշվին. Դավիթ Գալստյան Ռուբինյա՛ն, փորդ չէր ցավու՞մ, երբ սուտ էիր խոսում․ Մեսրոպ Մանուկյանի խոսքից Ռուբինյանը պոռթկաց (video) Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանը ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից Ես ձեզ դեռ անդրադառնալու եմ․ լեզվակռիվ Էդգար Ղազարյանի և ՔՊ-ականների միջև (video) Կոտայքի մարզում «Chevrolet»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է Ագնեսա Խամոյանը բղավեց Սասուն Միքայելյանի ու Անդրանիկ Քոչարյանի ուղղությամբ. «էս ինչ ցուցակ է» (video) Սխալ գնահատականներով կառավարությունը իրար է հակադրել Հայրենիքի և Սփյուռքի հզորացումը․ ՀՅԴ Հայ Դատ Հենց այդ քայլերով Ադրբեջանի ոչնչացումն անխուսափելի է լինելու, պետք է գործել․ Նաիրի Հոխիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am