Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստում այսօր ելույթ է ունեցել հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:
Իր ելույթում Մելքումյանն ասել է. «Հայաստանի համար փախստականների խնդիրը նույնպես շատ կարևոր է և արդիական՝ Սիրիայից ներգաղթող փախստականների առումով: Այսօր կարելի է ասել, որ Հայաստանն ընդունել է ավելի քան 22000 փախստականների: Սակայն մենք պետք է այսօր ոչ միայն քննարկենք, այլև գտնենք համարժեք լուծումներ, այդ թվում՝ Եվրոպայում և այլ երկրներում համանման իրավիճակների լուծման նպատակով:
Այդ գործընթացին գնահատականներ տալու համար նույնիսկ մենք չունենք համապատասխան գործիքներ, որովհետև տարբեր երկրներում, կախված փախստականների թվականից, նրանց՝ տեղում հարմարվելու պայմաններից, սոցիալական, կրթական, առողջապահական և այլ կենսաապահովման խնդիրների լուծման ծախսերի միջև կան հսկայական տարբերություններ: Ուստի մենք պետք է ունենանք գնահատման համարժեք մեխանիզմներ:
Հայաստանին հաջողվել է լուծել Սիրիայից ներգաղթած փախստականների կրթական, աշխատանքին հարմարվելու, ավելին՝ աշխատանքի տեղավորման շատ հարցեր՝ առանց արտաքին ֆինանսավորման աղբյուրների: Սակայն բոլոր տարածաշրջաններում էլ, այդ թվում և Հայաստանում անհնար կլինի լուծել վերը նշված բոլոր հարցերը առանց կայուն տարածաշրջանի առկայության:
Ուստի ես գտնում եմ, որ այդ թվում ԼՂՀ և ադրբեջանական սահմանին տիրող վերջին իրադարձությունները այլընտրանք չունեն, քան ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորումը:
Այդ նպատակով առավել քան արդիական է մնում կոնֆլիկտի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող տեխնիկական միջոցների անհապաղ տեղաբաշխումը»:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը