«Նատալի ֆարմ» ընկերության վարորդ-առաքիչը կասկածվում է Գեղարքունիքի մարզում հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, ոստիկանության Սևանի բաժնի՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտչյանի կողմից իրականացված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է սեպտեմբերի14-ին Գեղարքունիքի մարզում 65-ամյա Մանյակ Գալստյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած և դեպքի վայրից հեռացած վարորդի ինքնությունը և նրա վարած ավտոմեքենայի մակնիշը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների ու քննիչների կատարված բացատրական աշխատանքների արդյունքում երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ոստիկանության Սևանի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 60-ամյա Քաջիկ Մ-ն, ով խոստովանել է, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 19։40-ի սահմաններում իր կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս ինքն է վրաերթի ենթարկել Մ. Գալստյանին։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Քննիչի որոշմամբ Քաջիկ Մ-ն ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա աշխատում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս վրաերթի էր ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 65-ամյա Մանյակ Գալստյանին։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սևան» բժշկական կենտրոն, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից հեռացել էր։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ։ Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում որոշ հանգամանքներ էին պարզում, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Սևանի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, ժամը 22։40-ի սահմաններում մահացել էր։ 

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Ա՛յ չարիք, բերել 10 հազար ոստիկան լցրել ես Մայր աթոռի տարածք, որ ի՞նչ անես… . Արմինե Օհանյան Տիրադավների մի մասը հեռացվեց խորհրդից Լացելու բան էր, զազրելի տեսարան. Տեր Զարեհ Աշուրյան Տեր Վրթանեսի վիրահատությունը հաջող է անցել Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են Փաշինյանի ապօրինի հրամանները․ Ռոբերտ Ամստերդամ Հարվածում են ինքնիշխանությանը, Հայաստանն այսօր կառավարում է հարևան պետության ղեկավարը․ քաղաքագետ Բժիշկներն անում են առավելագույնը, Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Հայհոյալից բերանով ուզում էին ներխուժեին Մայր Աթոռ, ինֆարկտ ստացա․ ինչ վիճակում է Տեր Վրթանեսը Ադրբեջանական իշխանությունները կանանց դուրս են մղում հանրային կյանքից Միակը, որ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը Հոնկոնգյան գրիպ մուտացիայի է ենթարկվում. օդի աղտոտվածությունը մեզ ավելի խոցելի է դարձրել . Ծաղիկ Վարդանյան Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի․ Վարդանյան Թուրքիան ԱԹՍ է խոցել․ կողմերին զգուշացում է փոխանցվել Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին․ Աբրահամյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ Կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Քոչարյան Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր Զաքարիա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Մայր Աթոռում ակցիաներն ավարտվեցին Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը. նա հոսպիատալացվեց Մայր տաճարի տարածքում վատացել է լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am