Արդեն տեղեկացրել ենք,որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ առաջացավ ամբաստանյալների և ոստիկանության ծառայողների միջև։ Նիստը հետաձգվելուց հետո փաստաբան Արա Ղարագյոզյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանը փորձել է գրություն փոխանցել իրեն, ինչն էլ առաջացրել է ոստիկանների զայրույթը։
«Ոստիկանը խլեց, հետո առաջացավ քաշքշուկ ու Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին, Մխիթար Ավետիսյանին ոստիկանները բռնի ու գործադրելով տարան։ Արեգ Կյուրեղյանին գցեցին գետնին, այնտեղից ձայներ էին գալիս:Ես իմ պաշտպանյալի հետ իրավունք ունեի գրագրության միջոցով շփվել, հետևաբար ոստիկանների վարքը անհասկանալի է », - ասաց փաստաբանը՝ կասկած հայտնելով, որ նրանց ներսում ծեծում էին։
Փաստաբան Գևորգյանը նկատեց, որ «իշխանությունները ինչ-որ բան են պլանավորել»։
«Դատական քննության այսպիսի նախադեպ երկար տարիներ Հայաստանում չեմ տեսել, երբ դատական դահլիճում կանգնած է 30-35 ոստիկան ու ընդամենը տասը կարգադրիչ։ Կռիվ հրահրելու հրահանգ կար, ինձ թվում է:Ինձ համար անհասկանալի է նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարքագիծը և հնարավոր է՝ նա չի տիրապետում իրավիճակին», - ասաց փաստաբանը։
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը