«Քննարկում ենք Պաշտպանության նախարարությունում կառուցվածքի լրջագույն ձևափոխումը ու խոսքը պարզապես հաստիք կրճատելու մասին չէ:Այս փոփոխությունների արդյունքում հիմնականում կրճատվում են կառուցվածքային ստորաբաժանումները։ Մեզ պետք են գործ անող մարդիկ, ոչ թե՝ պաշտոնյաներ, որոնք կղեկավարեն 2-3 մարդու։ Բոլոր նրանք, ովքեր կրճավելու են, ստանալու են հնարավորություն զորքերում ծառայությունը շարունակելու», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
ԳՇ-ում և զորքերում ևս նախատեսվում են փոփոխություններ,ասաց նա և անդրադառնալով ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի կրճատման մասին խոսակցություններին՝ նա նշեց, որ գործընթացը անվանական չէ. «Նման մտադրություն այս փուլում չկա ու խնդիրը կոնկրետ անձերին չի վերաբերում»:
Արդյո՞ք 2018 թվականին Հայաստանի կառավարությունը ղեկավարելու ցանկություն ունի, ինչպես Կարեն Կարապետյանը լրագրողներից մեկի հարցին,պատասխանեց.«Ես մեծ ցանկություն ունեմ ի վիճակի լինել, որ պաշտպանության նախարարությունում իմ սկսած աշխատանքը հասցնեմ այն փուլին, որն ինձ թույլ կտա ասել, որ մենք այս ոլորտում ռեալ բաներ ենք փոխել: Դա իմ համար կլինի ամենամեծ պատիվը որպես ՀՀ քաղաքացու եւ որպես հայ մարդու՝ համարյա ամենամեծ երջանկությունն է»:
«Հանրապետական կուսակցությունն այսօր ամուր է ինչպես երբեք: Բոլոր որոշումներն ի վիճակի ենք կայացնել շատ հետեւողական, կանոնակարգված ձեւով: Երբ այդ որոշումների ժամը գալիս է, այդ որոշումները նաեւ համաչափ ձեւով հանրայնացվում է: Մենք լավ թիմով ենք եկել, այս ընտրությունների արդյունքում ձեւավորելու գործադիր իշխանություն, եւ մեր թիմի յուրաքանչյուր անդամի հաջողություն կարեւոր է մեր երկրի առաջընթացի համար: Ես շատ երջանիկ եմ, որ երկրի կառավարությունը ղեկավարում է փորձառու, շատ արդյունավետ կառավարիչ, իմ շատ վաղեմի ընկերը՝ Կարեն Կարապետյանը, որին ես որեւէ ձեւ չեմ կարող տարանջատել մեր ողջ թիմից»,- ասաց պաշտպանության նախարարը:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը