Անիծվես դու Նիկո՜լ, անիծվի՜ քո գերդաստանը .քաղաքացիական անհնազանդության շարժում է սկսվելու

Սեպտեմբերյան պատերազմի ակտիվ մասնակից, ֆերմեր Տիգրան Եղոյանը սեպտեմբերի 16-ին Վարդենիսում ականատես է եղել հարակից մի շարք համայնքի բնակիչների ընդվզմանը, որոնք փակել էին ճանապարհը եւ բողոքում էին իշխանությունների դեմ իրենց համայքները խոշորացնելու համար:

-Այս պահին ես գտնվում եմ Գեղարքունիքի մարզում, քիչ առաջ Վարդենիսից եմ գալիս, ականատեսն եմ եղել խայտառակ իրավիճակին, որը տիրում էր մարզում: Ի վերջո, հասանք նրան, որ Նիկոլ ընտրող հասարակությունը (ես երբեք ժողովուրդ բառը չեմ օգտագործի) արդեն գիտակցում է, որ վտանգված է իր զավակների ապագան: Ամեն օր արթնանալով տեսնում են մի անակնկալ: Տեսնում են, որ տասնամյակներ դաստիարակված հասարակությունը, մարդիկ, որ <<Զարթնիր լաո >> երգի տակ էին մեծանում, երբ երգում էին <<Հիմի էլ լռենք>, <<Քելե լաո>>, այսօր իրենց պարտադրում են քիրվայություն անել թուրք ոսոխի հետ, ինչն արդեն անթույլատրելի է:

-Գեղարքունիքում խոշորացման դեմ չէի՞ն բողոքի ցույց անում:

-Այո: Նախ եկեք հասկանանք ինչ է խոշորացումը, դրանով իշխանությունը փորձելու է իր իշխանությունը գերկենտրոնացնել, կարողանա ազդեցություն գործել հասարակության վրա, մենք տեսել ենք խոշորացման փորձ, որը համայնքներին աղետալի հետեւանքներ է բերել: Հիմա խոշորացման նոր ալիքը ժողովրդական ցասման ալիք է իր հետ բարձրացնելու, հասարակությունը շատ լավ է հասկանում, թե այս խոշորացման անվան տակ որն է այս ազգադավի նպատակը: Գեղարքունիքի մարզում կան հրաժալի գյուղեր: Ես դիմում եմ վարչապետի աթոռին սոսնձված այդ անձնավորությանը, կառավարության ներկայացուցիչներին, եկեք մարզ, մտեք Գեղհովիտ, Զոլաքար, Աստղաձոր, Լիճք, տեսեք ինչ աշխատանքներ են գնում: Երանի կտաք Երեւանում նման ասֆալտապատ ճանապարհներ, բայց խոշորացնելով քանդելու են գյուղն ու գյուղացուն: Ես ամեն օր սարերում եմ, գյուղերը քանդվում են, գյուղացու խնձորը հասել է, սխտորն է քանդել, բայց բերքը չեն կարողանում իրացնել, որովհետեւ թուրքական ապրանքներն են մեր շուկա բերել: Իրականացվում է գյուղացուն ոչնչացնելու համալիր քաղաքականություն, հայ գյուղացին սպառված վիճակում է, սպանդի է ենթարկում իր անասունների ողջ գլխաքանակը, իսկ սահմաններում, թե ինչ է կատարվում, ինքնին հասկանալի է:

-Այսինքն հանդուրժում է, որ թուրքը իր սահմաններին նստած է, չի հանդուրժում, որ ապրանքը չի կարողանում վաճառե՞լ:

-Որ թուրքի մասին է խոսքը, եկեք տարբերենք, այն մեկի, որը միանգամից կրակում ու սպանում է, թե մյուսի, որը զրկում է գյուղացուն ապրելուց:

-Մեծ հաշվով տարբերություն չկա:

-Երկուսի առկայության դեպքում ահագնանում է ժողովրդական ցասումը: Ես կոչով դիմում եմ մեր ազգաբնակչությանը, թող Վարդենիսի օրինակ վարակիչ դառնա բոլորիդ համար՝ Սյունիք, Արարատ, Վայոց Ձոր, բոլորդ արթնացեք եւ մի նմանվեք նախիրի, հոտի, մենք կործնում ենք մեր պետականությունը, մենք-ից գնում եքն ես: Սա հանգեցնում է նրան, որ սարերն ադեն դատարկվում են, գյուղացին սարերից իջնում է ցած: Ես ուզում եմ տագնապ հնչեցնել մեր ընդդիմադիր դաշտին եւս: Դուք չեք տեսնում, թե ինչ է կատարվում.դաշնակցականներ, Հայաստան դաշինք, Պատիվ ունեմ, Հարգանք ունեմ, չգիտեմ ինչ զահրումարներ , որ հավաքվել եք, դուրս եք գալիս, տղայություն անում, կռիվ անում, դուք չեք տեսնում, որ երկիր ենք կորցնում: Լսեք, այ վիժվածքքներ, դուրս եկեք խորհրդարանից, հանձնեք ձեր մանդատները, եթե ձեր ամբողջ նպատակը այդ մանդատները չէին, հրաժարվեք, մենք պետություն ենք կորցնում:
Դուք երեւի լավ չեք հասկանում, որ սահմանապահ գյուղացին այսօր հավատն է կորցրել, այսօր զենք չունի, որ իր տունը պաշտպանի: Ես որսորդմիությա տոմսով հայտ եմ ներկայացրել, որ գոնե զենք գնեմ, նույնիսկ զենքերն են արդեն հավաքել…
Սիրելի հայրենակիցներ, արթնացեք, վերջապես, մի մտածեք, քիրվայություն մի արեք թուրքի հետ, <<Մահ ոսոխին>> սա պետք է հնչի: Ես շատ շուտով կուսակցություն եմ ստեղծելու, իջնելու եմ սարերից, ծայրահեղ ազգայնական, ինքնապաշտպանական շարժում եմ սկսելու, Ազատության հրապարակից երթ եմ իրականացնելու, քաղաքացիական անհնազանդության շարժում եմ սկսելու, ու ոչ մի հայ թող չհանդգնի՝ ասելով, որ այսօրվա թուրքը երեկվանի փոխարեն մեղավոր չէ: Մենք ազատագրելիք հողեր ունենք, բայց առանց նիկոլածին տականքների:
Անիծվես դու Նիկո՜լ, անիծվի՜ քո գերդաստանը, քո քայլող թափառաշրջիկ թիմը, որ էս ազգին հասցրեց այս օրին:

Անի Սահակյան

դիտվել է 4388 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am