Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ չմեկնարկած հետաձգվեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների երրորդ դատական նիստը:
Նախագահող դատավորը նշեց, որ դատական նիստերի դահլիճում բացակաները շատ են, ուստի ստիպված է հետաձգել դատական նիստը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 12-ին՝ ժամը 11-ին:
Մինչ դատական նիստի մեկնարկը քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանության ծառայողների և ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի ու Մխիթար Ավետիսյանի միջև: Ոստիկաններն ամբաստանյալներին հեռացրին դատական նիստերի դահլիճից:
Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արեգ Կյուրեղյանը փորձել է գրությամբ կապվել պաշտպանի հետ, ինչից հետո սկսվել է միջադեպը։ Պաշտպանների մի մասը ներկա չի գտնվել նիստերի դահլիճում, քանզի հրաժարվել են դատական կարգադրիչների կողմից զննության ենթարկվել՝ որակելով այն որպես խուզարկություն:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը