Անկարայում կրակ են բացել գիշերային ակումբում
Թուրքական CNN Turk-ի փոխանցմամբ, Անկարայի գիշերային ակումբներից մեկում անհայտ անձինք կրակ են բացել ներկաների վրա: Հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ: Հարձակվողներն այնուհետև լքել են գիշերային ակումբը, նստել մեքենաներն ու հեռացել դեպքի վայրից: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել նրանց ինքնությունը բացահայտելու և բերման ենթարկելու ուղղությամբ:
