Պուտինն ինքնամեկուսացված է բունկերում. Փաշինյանը կորցրեց նրա հետ հանդիպելու մի առիթ

Նիկոլ Փաշինյանը ուշ երեկոյան աշխատանքային այցով ժամանեց Դուշանբե: Ըստ վարչապետի գրասենյակի՝ Դուշանբեի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Տաջիկստանի վարչապետ Կոխիր Աբդուռասուլի Ռոսուլզոդան և Արտաքին գործերի փոխնախարար Ֆարխոդ Սալիմը։ Փաշինյանը սեպտեմբերի 16-17-ին Դուշանբեում մասնակցելու է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին: Նախատեսված է նաև նրա հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Կարծես, սա մի առիթ էր Պուտինի հետ հանդիպելու, լուսանկարվելու, սակայն իրադարձություններն այլ կերպ դասավորվեցին... Պուտինն ինքնամեկուսացվել է արդեն 2 օր... Պուտինը ներկա չի լինելու և հեռավար է մասնակցելու Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովներին։
Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսացվել է՝ հաշվի առնելով, որ իր շրջապատում կորոնավիրուսով վարակված մարդիկ կան։ Այս մասին հայտնեց Կրեմլի պաշտոնական կայքէջը՝ առանց նշելու վարակվածների անունները։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ Պուտինն առողջ է, կորոնավիրուսի նրա թեստի պատասխանը բացասական է, բայց առժամանակ նա չի մասնակցի բաց միջոցառումների։

Ռուսաստանի կառավարության անդամների և «Եդինայա Ռոսիա»-ի ղեկավարության հետ անցկացված հեռավար խորհրդակցության ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր ամենամերձավոր շրջապատից մի քանիսն են վարակվել կորոնավիրուսով, որոնցից մեկն անմիջականորեն իր հետ է աշխատում։ Նրա ասելով՝ այդ աշխատակիցը ամենայն հավանականությամբ ուշացած է վերավակցինացվել, հիվանդացել է վերավակցինացվելուց 3 օր անց, և հիմա նաև կտեսնեն, թե «Սպուտիկ ՎԻ»-ն իրականում ինչպես է աշխատում։ «Նախօրեին ես նրա հետ շփվել եմ ամբողջ օրը, շատ մոտիկից, ամբողջ օրվա ընթացքում», - հայտնել էր Պուտինը:

Այսպես, Պետդումայի ընտրություններից երկու օր առաջ, ՀԱՊԿ և Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովների նախօրեին Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ նորից անցնում է ինքնամեկուսացման ռեժիմի:

«Ես ստիպված էի հետաձգել այցս Տաջիկստան», - կառավարության անդամների հետ խորհրդակցությանը ասել է Պուտինը: Մյուս կողմից էլ նա հավելել է. «Սա բնական փորձ է, տեսնենք, թե ինչպես գործնականում կաշխատի «Սպուտնիկ Վի»-ն: Հուսով եմ, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լինի, և «Սպուտնիկ»-ը ցույց կտա քովիդից պաշտպանվելու իր բարձր պարամետրերը»:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույցում նույնպես Պուտինն ասել է, որ անցել է ինքնամեկուսացման ռեժիմի և Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ ու Շանհայի համագործակցության գագաթնաժողովներին կմասնակցի տեսակապի միջոցով։ Ընդ որում, գագաթնաժողովը մեծամասամբ նվիրված է լինելու Աֆղանստանին, որն ամերիկացիների հեռանալուց հետո իսկական գլխացավանք է դարձել Ռուսաստանի համար, և շատերը, առաջին հերթին՝ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարները, սպասում են Պուտինի հայտարարություններին այդ գագաթնաժողովին:

Իսկ վերլուծաբանները թաքնված պատճառներ են փնտրում Պուտինի այս անսպասելի որոշման մեջ, քանի որ մինչ այդ Ռուսաստանի իշխանությունները հայտարարում էին, թե վերահսկում են համավարակի հետ կապված իրավիճակը երկրում, և բացի այդ՝ նախագահը պատվաստված է, այսինքն՝ առողջության համար չպետք է վախենա։ Ըստ «Ազատության», քաղաքագետ Գլեբ Պավլոնսկին նկատել է, որ խորը պատճառներ Ռուսաստանի նախագահի այս որոշման մեջ պետք չէ փնտրել՝ նա պարզապես հոգնել է.

«Հեշտ բան չէ 20 տարի լինել Կրեմլում և ղեկավարել երկիրը։ Մենք նույնիսկ չենք պատկերացնում, թե ինչ դժվար է Պուտինի համար և ինչքան է նա հոգնել։ Ակնհայտ է, որ այսօր Պուտինը վերահսկում է իրավիճակը, սակայն գերադասում է անմիջապես չմասնակցել գործընթացներին, լինել միայն վերահսկողի դերում։ Հնարավոր է՝ նրա շրջապատում իսկապես ինչ-որ մեկը հիվանդացել է քովիդով, և Պուտինը սա շտապել է օգտագործել որպես առիթ ու ինքնամեկուսացվել է»: Քաղաքագետը հավելում է, թե երկրի կյանքում նախագահի ինքնամեկուսացումը ոչինչ չի փոխի։ Պետական ապարատը, Պավլոնսկու կարծիքով, արդեն «սովորել է գործել Պուտինի բունկերային ռեժիմում»։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ, իր հերթին, շտապել է հանգստացնել ռուսաստանցիներին, որ Պուտինը խնդիր չունի առողջության հետ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Ռուսաստանում մեկնարկում են Պետդումայի ընտրությունները։ Վերլուծաբանների գնահատականներով՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն այդ ընտրությունների արդյունքում չի ունենա, իսկ Կոմունիստական կուսակցությունը 20 տոկոսից ավելին ստանալու բոլոր շանսերն ունի։ իսկ կոշտ ընդդիմությունը՝ ի դեմս Ալեքսեյ Նավալնիի թիմակիցների, ընտրություններին չի մասնակցում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4002 անգամ
Լրահոս
Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ․ «Արդար քվե»-ի զեկույցը Այս պահին միայն Սամվել Կարապետյանը կարող է այդ քայլն անել․ Լևոն Զուրաբյան (video) Հաջիևը եկել էր Նիկոլին ասելու․ «Դու չե՛ս տիրապետում իրավիճակին»․ Սուրեն Սուրենյանց (video) «Կարմիր գլխարկում» ավելի շատ կրիմինալ կա. Արմեն Աշոտյանի գլխին հեքիաթ են սարքում. Զոհրաբյան (video) Հենց այս պահին Փաշինյանն իր առաջ կարևոր գործ է դրել․ ինչպե՞ս պետք է կանխի ընդդիմությունը․ Զուրաբյան (video) Իշխանությունն ամեն ջանք ներդրել է, որպեսզի սխրանքն ընկալվի որպես կորուստ և մեռելություն Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ահազանգում է ադրբեջանագետը Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել Սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման Աբովյան Ազատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊ Մախաչկալայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ Փամբակ գետում հայտնաբերվեց 13-ամյա աղջկա մարմինը (video) Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ազդանշանային համակարգը սխալմամբ է գործարկվել․ ՌԴ ՔԿ #ՈՒՂԻՂ․ Պլանը կա․ ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում․ Սուրեն Սուրենյանց (video) Շատ մտահոգիչ տեղեկություններ են հասել․ Ի՞նչ է կատարվում Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Շտապ. Ադրբեջանի քարտեզում արդեն ներառված են Սյունիքը, Վայոց ձորը․․․ (video) «Հիվանդանոցից նոր էի դուրս եկել, երբ գազազած հարձակվեցին իմ վրա ու կեղծ գործ կարեցին»․ Սամվելյան (video) Չասե՛ք սուտ Է, հենց հիմա մեջբերում եմ փաստեր՝ 300 հազար ադրբեջանցիների գալու մասին․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am