«Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին՝ շատ բացասական եմ դիտարկում:Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է, նրա ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միայն ներքին, դժվար վերլուծության ենթարկվող խնդիրների համադրմամբ: Այդ համատեքստում տարբերություն չկա թե Ադրբեջանում հայտնված է ռուսական, թե՝ իսրայելական զենք»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այն հայտարարությունը, որ ՌԴ-ն զենքի նոր խմբաքանակ է մատակարարել Ադրբեջանին:
«Ցանկացած զենքի մատակարարումը մեզ համար նոր ռիսկեր է ստեղծում: Դժվար է կանխատեսել, թե այդ երկրում ով է որոշումներ կայացնում:Հայաստանը ռազմատեխնիկական ծրագիր ունի ՌԴ-ի հետ, որը հավակնոտ ծրագիր է եւ պարբերաբար ընդլայնվում է:Մենք ստանում ենք ՌԴ-ից գնված զինամթերքը փոխգործակցության շրջանակներում: Մենք գնում ենք ներքին գներով, որը մեզ համար կարեւոր շուկա է զենքի համար: Եթե որեւէ պաշտոնյա ձեզ ասի, որ ոգեւորված է, որ ռուսական զենք է հայտնվել Ադրբեջանում, կարծում եմ՝ նա անկեղծ չի լինի ձեր հետ»,- ասաց նախարարը:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը