Եզակի պատմություններ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Քարնեգի հաստատության եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից Վաշինգտոնում եզակի համաժողով էր կազմակերպվել, որին ներկա էին մարդիկ, ովքեր վերջին տասնամյակներում կերտել են հայ-ամերիկյան հարաբերությունները:
Հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն դարավոր պատմություն՝ պատմություն, որն առնվազն մի քանի անգամ ավելի է քան Հայաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունների քարորդ դարի պատմությունը, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, խոսելով Վաշինգտոնում՝ Քարնեգի հաստատությունում կազմակերպված «ԱՄՆ-Հայաստան՝ 25 տարի միասին» համաժողովին: Դեսպանի խոսքով, հայերի համար Միացյալ Նահանգների կերպարը կերտվել է Վիլսոնյան Ամերիկայի հիշատակի հիման վրա. «Ամերիկան միշտ մեր կողքին է՝ հենց այդպես ենք մենք տեսնում Միացյալ Նահանգները, հենց այդպիսին է տեսնում Ամերիկայի դերը Հայաստանի հետ հարաբերություններում հայ Սփյուռքը»: Ի պատասխան, Միացյալ Նահանգները հպարտ է ունենալ Հայաստանի նման գործընկեր եւ պատրաստ է մնալ Հայաստանի կողքին, նշում է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքը. «Մենք շարունակելու ենք ամեն կերպ աջակցել Հայաստանի կողմից ընտրված ժողովրդավարության ուղին, մենք հարգում ենք սեփական ապագան ընտրելու Հայաստանի իրավունքը եւ աջակցում ենք Եվրամիության հետ կապերի ամրապնդման ջանքերը»: Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցնում է՝ վերջին տասնամյակում առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է եզակի իրավիճակ, երբ ընդդիմությունն ու հասարակությունը հիմնականում ճանաչել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այժմ կարեւոր է օգտագործել ստեղծված հնարավորությունը ժողովրդավարության զարգացման եւ կոռուպցիայի դեմ լուրջ պայքարի համար: Հենց այդ քայլերը հնարավոր կդարձնեն հայ-ամերիկյան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել եւ ամերիկյան օգնության տրամադրման փոխարեն Հայաստան բերել ամերիկյան ներդրումներ, հետեւաբար՝ հարյուրավոր աշխատատեղեր. «ԱՄՆ-ի մասնավոր հատվածի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ զգալիորեն աճել են՝ վերջին երկու տարիներին հասնելով կես միլիարդ դոլարի»: Քարնեգիում կազմակերպված միջոցառումը եզակի էր իր բնույթով. Այստեղ էին հավաքվել նախկին եւ ներկա ԱՄՆ-ի եւ Հայաստանի դեսպաններ: Դիվանագետներ, որոնք հասցրել են հայ-ամերիկյան հարաբերությունները ներկա բարձր մակարդակի: 1995-98 թվականներին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Փիթեր Թոմսենը հիշում է, որ այն տարիներին տնտեսական համագործակցությունը սահմանափակվում էր ծանր վիճակում գտնվող Հայաստանին ամերիկյան օգնության տրամադրմամբ. «Այսօր, նայելով զարգացող Երեւանին, երիտասարդ սերնդի համար բարդ է պատկերացնել, որ 1990-ականներին Հայաստանի տնտեսությունը բացարձակ անկման մեջ էր, ծանրագույն հումանիտար ճգնաժամ էր, որի վերջը չէր երեւում»: 2000-ականների սկզբին ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցնող Ջոն Օրդուեյը պատմեց, թե ինչպես է ծնվել առասպելը, թե Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունն աշխարհում խոշորագույն է. ասուլիսի ընթացքում դեսպանն ասել էր, որ դա ԱՄՆ-ի կողմից գնված խոշորագույն հողատարածքն է. «Ցավոք, երիտասարդ մի լրագրող, որն աշխատում էր լրատվական գործակալությունում, խոշորագույն հողատարածքի փոխարեն որոշեց հաղորդել աշխարհում ԱՄՆ-ի խոշորագույն դեսպանատան մասին»: Իսկ Ջոն Էվանսը պատմեց, թե ինչպես էր Հայաստան ժամանելուց հետո զրուցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Դրյուկովի հետ. «Մենք համաձայնեցինք, որ ռուսական եւ ամերիկյան շահերը Հայաստանում միմյանց չեն հակասում եւ որ մենք երկուսս էլ Հայաստանում ցանկանում ենք տեսնել անվտանգություն եւ բարգավաճում երկրի եւ ժողովրդի համար եւ ժողովրդավարական հաստատությունների զարգացում»: Ի դեպ, ամերիկյան նախկին երեք դեսպաններ էլ հայտնեցին, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը նրանց որեւէ կերպ չի խանգարել խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ: «Հայաստանը ստիպված է մանեւրել, միանշանակ, Եվրասիական տնտեսական միությանը միանալը հեշտ որոշում չէր, սակայն, հնարավոր է ստեղծված պայմաններում դա միակ որոշումն էր եւ որպես ամերիկացիներ մենք պետք է հասկանանք դա եւ հարգենք Հայաստանի՝ նման որոշումներ կայացնելու իրավունքը», – նշել է Ջոն Օրդուեյը: Ընդհանրապես, անվտանգության հարցերում սերտ համագործակցություն ծավալելով Ռուսաստանի հետ, Հայաստանը միեւնույն ժամանակ բաց է ԱՄՆ-ի հետ գործընկերության հետագա խորացման համար, նշում է դեսպան Հովհաննիսյանը. «Հաշվի առնելով անհամաչափությունը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ, մեր երկխոսության եւ նախագծերի բովանդակությունն իրոք տպավորիչ է՝ կրթություն, գյուղատնտեսություն, անվտանգություն, խաղաղապահ գործունեություն, ժողովրդավարություն, քաղաքացիական հասարակություն, էներգետիկ ոլորտ»:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հայ կանայք մեկնում են Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արաբկիրի թաղապետն ամուսնացել է. հարսանիքին կարճ ժամանակով ներկա է եղել Փաշինյանը. Armlur.am 50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների Ահա և վերջ... Պետք չէ հիստերիայի մեջ ընկնել, պետք է մտածել. Սոլովյովը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին (video) Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ 8–րդ օրն է՝ Փամբակ գետում նույն թափով որոնում են 13–ամյա աղջկան Օրավարձով աշխատողներ են եղել, գնում էին բերքահավաքի. մանրամասներ Արտենիի ողբերգական վթարից Կոտրել են Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը. այնտեղ հայտնվել են «Մոսկվան այրվելու է» գրառումն ու Ուկրաինայի զինված ուժերին նվիրատվություն անելու հղումներ Եթե Փաշինյանը գնա դեպի Ալիև, պատկերացնու՞մ եք՝ ինչ սարսափելի վիճակում ենք լինելու․ քաղաքացիներ (video) Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, էս ինչ խայտառակ ընտրություններ էին․հարցում (video) Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել Հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր Բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները․ կա զոհ և 9 տուժած. ՆԳՆ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am